«Forbes»-ի ցանկից ռուս միլիարդատերը որոշել էր գնալ Մայամի‚ սակայն ձերբակալվել է
ՌուսաստանՌուս միլիարդատեր Զիյավդին Մագոմեդովը Մայամի ուղևորվելու համար տոմսերն արդեն իսկ ամրագրել էր‚ սակայն նրան ձերբակալել են: Այս մասին դատարանում հաղորդել է քննիչը:
Քննիչի խոսքով՝ հանցավոր համայնք ստեղծելու և հափշտակություններ անելու գործում ներգրավված է 9 մարդ: Նրանցից երկուսն այժմ Արաբական Միացյալ Էմիրություններում են թաքնվում և հետախուզման մեջ են գտնվում: Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն:
ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկան հայտնել է‚ որ քրեական գործեր են հարուցվել հանցավոր խմբի կազմակերպման և հափշտակությունների դեպքերի առթիվ: Քննվում են բյուջեի գումարները գողանալու հարցը‚ որոնք տրամադրվել են ենթակառուցվածքներ կառուցելու և էներգամատակարարման համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)