Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը 1,5 ժամ է տեւել
ՌուսաստանԱնկարայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպումն ավարտվել է: Հանդիպումը տևել է 1,5 ժամ: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Պուտինի հանդիպումը Էրդողանի հետ 1,5 ժամ է տևել, այն ավարտվել է: Դրանից հետո սկսվել է ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության նիստը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ Թուրքիայի նախագահի պալատի առջեւ՝ հրապարակում տեղի էր ունեցել Պուտինի և Էրդողանի հանդիպման հանդիսավոր արարողությունը:
Դրանից հետո Պուտինը և Էրդողանը տեսահամաժողովի ձևաչափում մեկնարկ են տվել «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցմանը: Այնուհետ պալատում նրանք շարունակել են երկկողմ բանակցությունները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)