Տարածաշրջանի երեք հսկաներն ու մեր դերը
ԲլոգոսֆերաԱռաքել Սեմիրջյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Տարածշրջանում ամենամեծ խաղացողները էս երեք պետություններն են ու մեր տարածաշրջանում կա ևս 3 երկիր, որոնք այս կամ այն կերպ պետք է իրենց հարցերը կարգավորեն էս երեք հսկաների հետ: Եթե ավելի լայն վերցնենք հարցերը կհասկանանք, որ այս երեք նախկին կայսրությունները ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային խաղացողներ են: Սկզբից մի բան էլ ասեմ, որ տարընթերցում չլինի, որ եթե չլինի տարածաշրջանային բալանսավորում, ապա այս 3-ից յուրաքանչյուրը մեկ ժամվա ընթաքում կարող է գրավել կովկասյան երեք հանրապետություններին ու մեր հզոր բանակները մեզ չեն փրկի, նույնիսկ գրավված չլինելու մեկ ժամը երկու ժամ դարձնելու համար:
Սիրիայի պես երկիրը, որը Հայաստան, Վրաստան, Ադրբեջանի չափ էր միասին վերցված, այսօր փաստացի կիսված է այս երեքի մեջ ու ԱՄՆ-ն մի քանի միլիոն քրդերի վրա հիմնվելուվ նույնիսկ չկարողացավ պահել Աֆրինը:
Հիմա, կրկին ուզենք թե չուզենք մեր երկրներից յուրաքանչյուրը պետք է կողմնորոշվի այս երկրների ընտրության մեջ: Վրաստանը ՙակամայից՚ ընտրեց Թուրքիային ու կարծես վատ չի ապրում: Հայաստանը ՙակամայից՚ ընտրեց Ռուսաստանին ու կարծես թե այդքան էլ լավ չի ապրում, իսկ Ադրբեջանի ամենալավ ընտրությունը կլիներ Ռուսաստանը, սակայն նա փորձեց խաղեր տալ Թուրքիայի հետ, ու դրա համար էլ կորցրեց իր տարածքի մի մասը:
Հիմա կարծես զոնաների դեմարկացիա է գնում ու այս երեք հսկաները փորձում են իրենց ազդեցության երկրներին վերաբաշխել:
Լևոնի հանճարը կայանում էր նրանում, որ նա կարողացավ Ռուսաստանին ու Իրանին միաժամանակ համոզել, որ Հայաստանն է տարածաշրջանում իրենց ամենահավատարիմ դաշնակիցը ու դրա համար էլ ունեցանք Արցախ գումարած ազատագրված տարածքներ: Արդյոք այժմ կհաջողվի այս երեքից գոնե մեկին համոզել Հայաստանի կարևորությունը, ես խիստ կասկածում եմ:

Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը