Թրամփը արձագանքել է Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպմանը․ «Լավ է, որ նրանք հանդիպում են»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրական է գնահատում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ նման շփումները կարևոր են միջազգային հարցերի քննարկման համար։
Թրամփը նաև անդրադարձել է Թայվանի թեմային՝ հայտարարելով, որ պատրաստվում է զրուցել Թայվանի նախագահ Լայ Ցինդեի հետ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակելու է աշխատել Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ «Ես խոսում եմ բոլորի հետ։ Մենք աշխատելու ենք նաև թայվանական հարցի վրա», — նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-15-ը Թրամփը պաշտոնական այցով գտնվում էր Պեկինում, որտեղ Սի Ցզինպինի հետ քննարկել էր առևտրային հարաբերությունները, Թայվանի հարցը, Իրանի շուրջ լարվածությունը և Ուկրաինայի պատերազմը։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչ Յուրի Ուշակովը չէր բացառել, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին Չինաստանի Շենժեն քաղաքում նախատեսված ԱՏՀԿ գագաթնաժողովի շրջանակում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը