Պուտինն անպատասխան չի թողնի
ՌուսաստանՄոսկվան ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխանելու տարբերակների ամբողջական ցանկ ունի, որոնք մշակման փուլում են գտնվում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստածրագրի եթերում:
«Կլինի պատասխան: Մենք ավանդաբար անում ենք դա, մենք հնարավոր միջոցների ամբողջական ցուցակ ունենք, որոնք վերամշակվում են: Կան մարդիկ, որոնք զբաղվում են դրանով», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին:
«Ես չէի ցանկանա առաջ ընկնել: Սա երևակայության հարց չէ, դա մշակելու, ուսումնասիրելու հարց է», - ընդգծել է Զախարովան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)