Ուֆայի բնակիչը կասկածվում է մանկապղծություն 79 դրվագներում
Ռուսաստան
Բաշկիրիայի մայրաքաղաքումեԵրեխաների նկատմամբ սեռական բռնության 47 դրվագներում մեղադրվող բնակիչներից մեկի գործով հայտնվել է ևս 32 դրվագ։ Այս մասին գրում է ՌԴ-ի քննչական կոմիտեն։
Ուֆայի 51-ամյա բնակչի դեմ քրեական գործ է հարուցվել 2011թ-ի հունիսին, երբ ոստիկանություն էր դիմել նրա 18-ամյա դուստրը։ Ըստ նրա՝ 14 տարեկան հասակում հայրը իրենց բնակարանում բռնություն է գործադրել դստեր և վերջինիս 15 ընկերուհիների նկատմամբ։ Աղջկա նկատմամբ բռնությունը շարունակվել է շուրջ 4 տարի։ Ներկայումս հայտնվել է նաև 17-րդ զոհը։
Լրացուցիչ դրվագների մի մասը վերաբերում է 17-րդ զոհին, մյուսը՝ կասկածյալի դստերը։
Նրա հանդեպ հարուցվել են քրեական գործեր երեք՝ «մանկահասակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ», «անչափահասի և մանկահասակի բռնաբարություն» և «անառակաբարո գործողություններ» հոդվածներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)