ԵԽԽՎ Բյուրոն մերժել է Ստրասբուրգի դատարանում Ռուսաստանի թեկնածուների ցուցակը
Ռուսաստան
Եվրոպայի խորհուրդի բյուրոն մերժել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտններ զբաղեցնելու համար Ռուսաստանից ներկայացված թեկնածուների ցուցակը, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցչին։
«Ռուս դատավորների ընտրության հարցն այս նստաշրջանում չի քննարկվի։ Հավանաբար, այն կքննարկվի հոկտեմբերին կայանալիք նստաշրջանի ընթացքում», – ասել է ԵԽ ներկայացուցիչը։
ՄԻԵԴ–ում Ռուսաստանը ներկայացնող ներկայիս դատավոր Անատոլի Կովլերի պաշտնավարման ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին։ Ստրասբուրգի դատարանում բարձրագույն պաշտոն զբաղեցնելու համար Ռուսաստանից ներկայացվել է երեք թեկնածու՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Բուշևը, Ռուսաստանի Վճռաբեկ դատարանի դատավորներ Դմիտրի Դեդովը և Լյուդմիլա Նովոսելովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)