NATO-ի տեսուչները կստուգեն Ռուսաստանի ռազմական օբյեկտները
Ռուսաստան
Ֆրանսիայի և Գերմանիայի ռազմական տեսուչները կստուգեն ռուսական և բելառուսական ռազմական օբյեկտները ի կատարումն «Բաց երկինք» hամաձայնագրի: Այդ զննման համար օգտագործվելու է ֆրանսիական ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը:
Թռիչքի ընթացքում ըստ համաձայնեցված երթուղու ռուս մասնագետները իրենց կոլլեգաների հետ ինքնաթիռում կվերահսկեն համակարգերի դիտարկումը և սարքավորումների օգտագործումը՝ ըստ համաձայնեցված պայմանագրային պարտականությունների, նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«Բաց երկինք» միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 1992թ. և 1995թ վավերացվել է 34 երկիր-մասնակիցների կողմից։ Համաձայնագիրը նախատեսում է վերահսկել զենքերի կրճատման ընթացքը:
Միջազգային փորձագետները, մասնավորապես, ստուգում են՝ արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը զենքերի և զորքերի տեղաբաշխման մասին այս երկրների ներկայացրած տվյալները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)