Սերգեյ Ֆուրսենկոն հրաժարական է տվել
Ռուսաստան
Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավար Սերգեյ Ֆուրսենկոն հրաժարական է տվել՝ ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնությունում ՌԴ հավաքականի պարտության պատճառով: Իր այս որոշման մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Շատ ցավալի է, քանի որ մեր թիմը շատ ուժեղ էր, բավական լավ է աշխատել նաև Դիկ Ադվոկատը»,- ավելացրել է նա:
Նշենք նաև, որ Ֆուրսենկոն ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ է, և Պուտինը խնդրել է նրան մնալ այդ պաշտոնում:
Հիշեցնենք նաև, որ Ֆուրսենկոն և Պուտինը ծանոթ են դեռևս 1990-ական թ.թ., երբ նրանք եղել են Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում գտնվող «Օզերո» կոոպերատիվի անդամներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)