Ռուսաստանը թույլ չի տա, որ իր հետ «ուժի լեզվով» խոսեն. Վլադիմիր Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանը երբեք որևէ մեկի թույլ չի տա, որ իր հետ «ուժի լեզվով» խոսեն և արագ ու համարժեք պատասխան կտա ցանկացած սպառնալիքի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռազմական բուհերի շրջանավարտների պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:
Նա նշել, որ ժամանակակից բանակի ստեղծումն ու երկրի անվտանգության ամրապնդումը համազգային առաջնահերթություն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պաշտպանական քաղաքականություն կառուցելով՝ մենք կկենտրոնանանք ռազմական շինարարության ամենաժամանակակից միտումների ուղղությամբ: Դրանց հիման վրա կշարունակենք արդիականացնել զինված ուժերը, հետևողականորեն դրանց նոր տեսք կտանք»,- ավելացրել է Պուտինը:
ՌԴ նախագահը հաստատել, որ պետությունը կշարունակի զինծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)