Կարելիայում կործանված կործանիչն ընկել է բնակելի տնից 100 մետր հեռավորության վրա
Ռուսաստան
Այսօր Կարելիայում կործանված Սու-27 կործանիչն ընկել է բնակելի տնից 100 մետր հեռավորության վրա և երկաթգծին շատ մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգի իրավապահ մարմիններին տարածած հաղորդագրությանը։
«Ինքնաթիռն ընկել է բնակելի տնից մոտավորապես 100 մետր և երկաթգծից 30 մետր հեռավորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ուսումնամարզական թռիչք իրականացնող Սու-27 կործանիչն ընկել էր հինգշաբթի առավոտյան՝ 09:50-ին, Կարելիայի հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքի շրջանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)