Նախագահները միասին կդիտեն «Եվրո–2012»–ի եզրափակիչ խաղը
Վրաստան
Ըստ GHN լրատվական գործակալության՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոչ պաշտոնական այցով ներկա կգտնվի Կիևում կայանալիք «Եվրո–2012» ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին։
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գրիգոլ Կատամաձեն։
«Կարճատև այցի պատճառով կարծում եմ որևէ գործնական հանդիպում չի լինի։ Միայն հնարավոր է՝ հանդիպում լինի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, քանի որ նա մարզադաշտում է լինելու։ Հուսով եմ, որ մարզադաշտում կլինեն նաև տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրեր, թեև երկկողմանի հանդիպումներ այս անգամ ծրագրված չեն», – ասել է Կատամաձեն։
Հատկանշական է, որ հուլիսի 1–ին Կիևում կայանալիք «Եվրո–2012»–ի եզրափակիչ խաղին ներկա է գտնվելու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև տարբեր երկրների նախագահներ։
Ավելացնենք, որ «Եվրո–2012»–ի եզրափակիչ խաղին ներկա է գտնվելու նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)