Ինչու են թանկարժեք բրենդներն այրում իրենց արտադրանքը
Համաշխարհային Մամուլ
Մեկ օրվա ընթացքում բրիտանական Burberry շքեղ բրենդը նախորդ հավաքածուներից այրել է շուրջ 36,5 մլն դոլար արժողությամբ իրեր։
Այդպես է վարվում ոչ միայն Burberry-ն, այլև համաշխարհային այլ բրենդներ ևս՝ Cartier, Montblanс, Louis Vuitton։ Նրանք պարզապես այրում են նախորդ հավաքածուի հագուստը, կոշիկները, պայուսակները, օծանելիքները եւ ժամացույցները: Այս մասին գրում է «РИА Новости»-ին։
Պատճառը լյուքս դասի բրենդների արտադրանքի վարկանիշն է։ Նրանք չեն ցանկանում զեղչել իրերը, որպեսզի իրենց վարկանիշը չընկնի ու մարդիկ շարունակեն իրենց արտադրանքը համեմատել շքեղության հետ:
Սակայն բացի վարկանիշից հիմնական պատճառն իրերն այրելու նաև գերարատդրությունն է: Եթե նախկինում Zara- ի եւ H & M- ի ապրանքանիշերը արտադրում էին միջինում տարեկան չորս հավաքածու, այժմ՝ գրեթե յուրաքանչյուր շաբաթ: Նման մրցավազքի մեջ նորաձեւությունն է հաճախ փոփոխվում։ Եվ եթե ինչ-որ բան այլևս նորաձև չէ, այն պարզապես չի վաճառվում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)