Այսօրվանից ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի տարածքը կմեծանա 2.4 անգամ
Ռուսաստան
Հուլիսի 1-ից , Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվային, Մոսկովյան շրջանի 145 հազար հեկտար ընդհանուր մակերեսով հողերի միացնելու արդյունքում, ՌԴ մայրաքաղաքի մակերեսը մեծացել է 2.4 անգամ
Այսուհետ Մոսկվայի տարածքը կազմում է 255 հազար հեկտար, իսկ բնակչությունը ավելացել է 232 հազարով։
Ռուսաստանի մայրաքաղաքի ընդլայնման նախաձեռնությամբ 2011թ.-ի հունիսի 17-ին հանդես էր եկել ՌԴ էքս նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքերով, Մոսկվայի նոր տարածքներում պետք է տեղակայվեն երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններ, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կենտրոնի գրասենյակները։
Մեդվեդևը նաև հայտարարել է, որ այս ձևափոխությունների արդյունքում կնվազի մայրաքաղաքի տրանսպորտայի ծանրաբեռնվածությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ