Տարանցիկ կետի ստեղծումն առաջացրել է լայն հասարակական ռեզոնանս
Ռուսաստան
«Ռուսաստանի կառավարությունը թույլ է տվել Աֆղանստանից ՈՒլյանովսկ և դեպի ետ ցամաքային ու օդային բեռնափոխադրումներ իրականացնել։ Այս բանաձևը տեղադրվել է հունիսի 25-ին դաշնային կանոնակարգերի և վարչական ակտերի բանկում»,-հաղորդում է РИА новости գործակալությունը։
Փաստաթուղթը ներկայացնում է ցամաքայինի հետ մեկտեղ նաև տարանցիկ-երկաթուղային, ճանապարհային եւ օդային բեռնափոխադրումները։ ՆԱՏՕ-ի տարանցիկ կետի ստեղծման հաղորդագրությունը ՈՒլյանովսկում առաջացրել է լայն հասարակական ռեզոնանս։ Մասնավորապես ՌՖԿԿ-ն դեմ է դրա ստեղծմանը և անվանում է դա բացառապես «ՆԱՏՕ-ի բազա»։ Ռուսական իշխանությունները, այդ թվում նաև վարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ոչ մեկ անգամ են հավաստիացրել, որ դա լինելու է հենց տարանցիկ կետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմական բազա։ Ռոգոզինը նույնիսկ խոստացել է կոմունիստներին կոնյակ, եթե նրանք ՈՒլյանովսկում ՆԱՏՕ-ի բազա գտնեն։ Այս մասին նա գրել է իր Twitter-յան էջում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)