Ռազմամթերքի արտահանման ծավալներով Ռուսաստանը գտնվում է երկրորդ տեղում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին վեց տարիների ընթացքում ռուսական ռազմամթերքի արտահանումը տարեկան ավելացել է ավելի քան երկու անգամ: Այսօր ամբողջ աշխարհում ռազմամթերքի արտահանման ծավալներով Ռուսաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը, որը համաշխարհային առևտրի 24%-ն է կազմում։ Առաջին տեղը պատկանում է ԱՄՆ-ին՝ 30%-ով:
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, ռուսական ռազմամթերքի արտահանումը կազմել է 6.5 մլրդ. ԱՄՆ դոլար, ինչը 14%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքներից: Այս պահի դրությամբ, արտահանման պորտֆելը գնահատվում է մոտ 43 մլրդ. դոլար: 2005 թ.-ի արտահանումից ստացված 6 մլրդ. դոլարի արդյունքը 2011 թ.-ին հասել է 13 մլրդ. դոլարի: Ըստ ՌԴ-ի նախագահի, ռուսական ռազմամթերքից օգտվում է 55 հանրապետություն:
Պուտինը հայտարարել է արտահանման շուկան մեծացնելու մասին: Դրան կարող է նպաստել Ռուսաստանի՝ որպես ամենաբարդ ռազմամթերքի առաջնակարգ արտադրողի մեծ համբավը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)