Հարց է՝ կգոյատևի՞ Իրանը՝ որպես պետություն. Թրամփ
Իրան
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քուվեյթի Էմիրի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ըստ իր ունեցած տվյալների՝ իսլամական հանրապետությունում կտրուկ աճել են ցույցերը և բողոքի տրամադրությունները, և Այաթոլլա ռեժիմը «լիակատար խառնաշփոթի մեջ» է:
Jpost-ի հաղորդմամբ՝ Թրամփը հայտարարել է. «Երբ ես դարձա ԱՄՆ նախագահ, խոսակցություններ էին պտտվում, որ Իրանն ուր որ է կգերիշխի Մերձավոր Արևելքում, բայց հիմա հարց է՝ կգոյատևի՞ այն որպես պետություն: Սա մեկուկես տարվա համար ահռելի տարբերություն է»:
Նշենք, որ Թրամփի՝ միջուկային ծրագրից դուրս գալուց և պատժամիջոցների ներմուծումից հետո միակ երկրները, որոնք ցանկանում են պահպանել Այաթոլլա ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերությունները, Ռուսաստանը և մի քանի ԵՄ երկրներ են, որոնց քաղաքականությունը փորձում է պահպանել գազի և նավթային շահավետ գպայմանագրերը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան