Անաստասիա Վոլոչկովան 1.5 մլն դոլար արժողությամբ մատանի է նվեր ստացել (լուսանկար)
Համաշխարհային Մամուլ
Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան խնդիր չունի իր անձին ուշադրություն հրավիրելու տեսանկյունից: Այս անգամ մամուլը պարզել է մատանու արժեքը, որը վերջերս ոմն երկրպագու նվիրել է աստղին:
Հարուստ երկրպագուն Վոլոչկովային 70 կարատանոց շափյուղայով մատանի է նվիրել՝ եզերապատված փոքրիկ ադամանդներով: Ինչպես պատմել է բալետի պարուհին, մատանու արժեքը բավական մեծ է՝ 1 մլն դոլար:

«ԿՊ»-ն գրում է, որ փորձագետն անգամ հաստատել է մատանու գինը:
«Կարծում եմ այս մատանու շափյուղայի գինը մեկ կարատի համար մոտ 10 հազար դոլար է: Ստացվում է, որ քարն արժե առնվազն 700-800 հազար դոլար, իսկ գուցե ավելին՝ մոտ 1 մլն դոլար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)