Lamborghini Huracan-ը դարձել է հիպերքար՝ 850 ձիաուժ հզորությամբ շարժիչով (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերSpeedme.ru-ն հայտնում է, որ TR3 Performance թյունինգ ատելյեն Lamborghini Huracan սուպերքարը հագեցրել է երկու տուրբիններով եւ բաց հետեւի հատվածով՝ գերտաքացումը կանխելու համար:
Ստանդարտ 5,2-լիտրանոց Huracan-ը երկու տուրբինների օգտագործման շնորհիվ հիմա ունի 850 ձիաուժ հզորություն: Այն հովացնելու համար մեքենայի հետեւի հատվածը բաց են թողել, իսկ հովացման համակարգը լայնացվել է մինչեւ առջեւի բեռնախցիկ:
Տեխնիկական մասի մշակումից բացի, TR3 Performance-ի մասնագետները մեքենան հագեցրել են նոր կոմպոզիտային սկավառակներով՝ ADV5.2 M.V2 CS, որոնք մեծացնում են հիպերքարի ճնշման ուժը:
Ավտոմեքենան կարելի է օգտագործել ոչ միայն սպորտային մրցուղիներում, այլեւ ընդհանուր օգտագործման ճանապարհներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)