Դուբայում կցուցադրեն աշխարհում ամենաթանկ կոշիկները՝ ոսկով և և ադամանդներով զարդարված (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերThe National պարբերականը հայտնում է, որ Դուբայի Բուրջ–Էլ–Արաբ հյուրանոցում կցուցադրվի ոսկով և ադամանդներով զարդարված կոշիկների հավաքածուն։ Ամենից թանկ զույգը գնահատվում է 17 միլիոն դոլար։
Դիզայներական կոշիկը ստեղծվել է ոսկերչական ընկերությունների հետ համատեղ։ Ամենից թանկ կոշիկների քթին 15 կարատանոց ադամանդ է։ Ընդհանուր առմամբ, կոշիկի մակերեսին 236 ադամանդ է կպցված։
Ավելի «էժան» կոշիկները գնահատվում են 17-27 հազար դոլար. նրանք նույնպես զարդարված են ոսկով և ադամանդներով, որոշ զույգեր՝ ռուբինով և մարգարիտով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)