Մանկապիղծը բռնվել է տեսախցիկի շնորհիվ
Ռուսաստան
Առևտրի կենտրոնում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է շինարարական ընկերության գլխավոր տնօրեն 27-ամյա Իդիբեկ Շարիպովը 9 տարեկան աղջիկ առևանգել։ Այդ երեկո ծնողների խնդրանքով 9-ամյա Անյա Շ. խանութ էր գնացել։ Տեսնելով երեխային՝ Իդիբեկ Շարիպովն իր «Շեվրոլե» մակնիշի մեքենայով հետևել է նրան, և հարմար պահ ընտրելով, սպառնացել դանակով, ինչից հետո նստեցրել է մեքենան, տարել անտառ և այնտեղ բռնաբարել։
Հարցաքննության ժամանակ Իդիբեկը պատմել է քննիչներին, որ ինքը դրդվել է հանցագործության նմանատիպ ժանրի պոռնոֆիլմեր պարբերաբար դիտելուց հետո։
Դեպքից հետո երեխայի ծնողները դիմել են հոգեբանի օգնությանը։
Ինչպես հաղորդել են Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունից, հանցագործը, ով Стройресурс շինարարական ընկերության տնօրենն է, գտնվում է կալանքի տակ և նրա դեմ հարուցվել է քրեական գործ։ Նա կասկածվում է նմանատիպ այլ հանցագործություններում ևս։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)