Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին 

Պուտինին աղաչում են կայսր դառնալ

Ռուսաստան

Չորեքշաբթի «Аргументы и факты»-ում տեղի է ունեցել մամլո ասուլիս բավական տարօրինակ խորագրով՝ «Ռուսաստանը փրկելու անհապաղ խորհուրդներ Վլադիմիր Պուտինին. Կլինի՞ արդյոք Ռուսաստանը գերտերություն»։ Ըստ այդմ, Երկրաքաղաքական խնդիրների ակադեմիան (ԵԽԱ) հրատարակել է մի գիրք՝ «Անհապաղ խորհուրդներ Պուտինին»։ Գրքի շնորհանդեսը կայացել է սև-դեղին-սպիտակ եռագույնի ներքո։ Ակադեմիայի 2 փոխնախագահները փորձել են մամլո ասուլիսի մասնակիցներին բացատրել, որ դրոշը ազգայնականության հետ ոչ մի կապ չունի, և այս է Ռուսական կայսրության իրական խորհրդանիշ դրոշը, իսկ ներկայինը «առևտրային և վլասովյան դրոշ է»։

Սակայն առևտրային դրոշի փոփարինումը կայսերական դրոշով, ինքնին հասկանալի է, նախագահին ուղղված գլխավոր խորհուրդը չէր։

Հիմնական գաղափարը Ռուսական կայսրության վերականգնումն էր մինչհեղափոխական սահմաններում։ Երկրաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Վոլոժանինի խոսքերով, կայսրության մեջ ուրախությամբ կընդգրկվեն բոլոր սլավոնական երկրները, այդ թվում՝ հեռավոր Սլովենիան ու Չերնոգորիան։ Ավելին, Մոսկվայի տիրակալության տակ դեմ չեն վերադառնալ նախկին ԽՍՀՄ-ի երկրները և, չգիտս ինչու, Մոնղոլիան։

Գիրքն այդպես էլ կոչվում է՝ «Ռուսական նոր կայսրության տեսության հիմնահարցեր»։ Այստեղ Պուտինին ուղղված հրատապ խորհուրդները ներկայացված են 287 էջով։ Գիրքը հրատարակվել է 3000 օրինակով, այժմ արագ թարգմանվում է 12 լեզուներով, որպեսզի աշնանից սկսի տարածվել աշխարհով մեկ։

Գրքի հեղինակների կարծիքով, «այն լիբերալ քաղաքական գիծը, որ իրականացնում է իշխանությունը, փակուղի է տանում», «իշխանությունն ինքն էլ չգիտի՝ ուր գնալ»,- հայտարարել է ԵԽԱ փոխնախագահ, գնդապեստ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վլադիմիր Պետրովը։

Սակայն երկու Վլադիմիրներն էլ գիտեն՝ ուր գնալ, և առաջին հերթին անհրաժեշտ է, որ Պուտինն իրեն կայսր հռչակի։ Նա պետք է կառավարի ոչ թե Մեդվեդևի, այլ պատրիարքի հետ համատեղ։ Երբ նախագահը հայտարարի «Ռուսական կայսրության ստեղծման և դրված նպատակների մասին», շրջակա երկրներն ամեն ինչ կանեն դրանում տեղ գտնելու համար։

Գրքի հեղինակների կարծիքով, միայն նման «վերադարձն արմատներին» կփրկի երկիրը, հակառակ դեպքում Ռուսաստանը կկործանվի, «այն կվերածվի բենզալցակայանի»։ Սակայն պուտինյան ռեժիմն առանց կայսրության նմանապես դատապարտված է։ «Ոչ մի նարնջագույն հեղափոխություն Ռուսաստանում չի լինելու, կլինի ռուսական անիմաստ և անխնա բունտ, և կլինի շատ շուտով»,- ահազանգել է Վլադիմիր Պետրովը։

Իր խոսքերով, նա հաճախ է լինում մարզերում, ուր Մոսկվային բոլորովին չեն սիրում։ «Հեռավոր Արևելքում արդեն բացահայտ ասում են, որ ավելի լավ է չինացիների հետ, քան մոսկվացիների, իսկ Կովկասն ընդհանրապես ապրում է մեկուսացված կյանքով»։

Մի խոսքով, Ռուսաստանը կանգնած է գրեթե կործանման եզրին, ընդ որում դա են ցանկանում նաև արտաքին ուժերը։ Վլադիմիր Վոլոժանինն անգամ ասել է, թե ինչպես։ Ամեն ինչ շատ պարզ է. «ով իշխում է Եվրասիայի կենտրոնին, տիրում է աշխարհին»։ Իսկ դա, ըստ բանախոսի, ցանկանում են գրեթե բոլորը։

Բացի այդ, ասուլիսի մասնակիցները զգուշացնում են, որ «համաշխարհային անդրկուլիսյան ուժերը ձգտում են կա՛մ մեծ պատերազմի, կա՛մ մեծ վերբեռնման»։ Նրանք խոստանում են, որ կլինի մեծ շոու՝ դուրս կմղվեն դոլարն ու եվրոն»։ Չպարտվելու համար, իբր, Ռուսաստանը պետք է շուտափույթ կերպով կայսրություն դառնա»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է
Ամենադիտված