Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Քաղաքական պրոցեսը վերածվում է քաղաքական կոռուպցիայի և առնետավազքի «քաջալերման». Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ընկերներ ջան,

Վերջին երկու օրերին նայելով ՀՀԿ-ից առնետավազքի ահագնացող տեմպերին, մտածում էի,որ մեր երկրում մարդու մի տեսակ կա, որը վերջին երեսուն տարիներին փոփոխություն չի կրել՝ դա քաղաքականության մեջ մորթապաշտ, զուտ անձնական շահից գործող, անսկզբունք «գործարարի» տեսակն է։

Այդ տեսակը 1990 թվին լքեց կոմունիստներին և իր մի քանի պակասող ձայներով կարողացավ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրել Գերագույն Խորհրդի նախագահ, այդ տեսակն էր որ 1997 թվին լքեց նույն Տեր-Պետրոսյանին ու մի գիշերվա մեջ դարձավ Երկրապահ, իսկ 2000 թվին էլ լքեց արդեն հանգուցյալ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ստեղծած դաշինքը, և անցավ Ռոբերտ Քոչարյանի կողմը։ Այդ մարդու տեսակն է, որ այսօր քաղաքական խառակիրի գործելով, ափալ-թափալ լքում է ՀՀԿ-ն, իր հավատարմությունը հայտնելով նոր իշխանությանը։

Երբ նայում ես այդ մարդկանց ցուցակը, տեսնում ես նրանց մեջ 2017 թ ԱԺ ընտրությունների ընթացքում ձայների գնման «առաջամարտիկներին», այս ցուցակից առնվազն երկուսը ռեյտնիգային ընտրակարգով 40 հազարից ավելի ձայն են հավաքել, ևս մի քանիսը՝ 20 հազարի կարգի։

Այս մարդիկ համարում են, որ իրենց «հալալ քրտինքով» են ձեռք բերել սեփական «ընտրողների» ձայները և իրենց պատգամավորական մանդատը, ՀՀԿ-ին ոչ մի բան պարտք չեն, ու այսօր այդ մանդատը կարող են բարտերով փոխել Նոր Հայաստանում սեփական անձի և բիզնեսի անձեռնամխելիության հետ։ Նաև, բնականաբար, ոչ մի բան պարտք չեն սեփական ընտրողներին, քանի որ նրանց ձայները գնել են, ոչ թե ստացել, այլապես գոնե այդ ընտրողների կարծիքը ձևի համար կհարցնեին։

Այսպիսի մարդկանց պատճառով է, որ այսօրվա Ազգային ժողովը լեգիտիմ չի, ու հենց նրանք առաջինն են վազում այն նոր իշխանությանը հանձնելու՝ սա ճակատագրի դառը հեգնանք է, բայց մեր իրականության մեջ, ցավոք, այդպես է։

Նոր իշխանությունը, որը բացարձակ իշխանություն դառնալու ճանապարհին այսօր օգտվում է այս մարդկանց ծառայությունից, անում է նույնը, ինչը յուրաքանչյուր նախկին իշխանությունը՝ նպատակի համար միջոցների մեջ խտրություն չդնելով, այն արտահերթ ընտրությունների ի սկզբանե քաղաքական պրոցեսը վերածում է քաղաքական կոռուպցիայի և առնետավազքի «քաջալերման» պրոցեսի։

Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ հետ բանակցելու փոխարեն, տարբեր ձևերով «քաջալերելով» նրա առավել անսկզբունք պատգամավորների առնետավազքը, այսօր առաջին քայլն է անում, մեծամասնության կողմից մերժված նախկին իշխանավորների ուղիով, և ոչ մի երաշխիք չկա, որ առաջին քայլին չի հետևի երկրորդը, և մնացած բոլորը, առավել ևս, որ շարքային մարդիկ դեռևս ոգևորության մեջ են, և այդ նրբերանգները չեն նկատում։

Արդեն հիմա սկսում է պարզ դառնալ, որ այս առնետավազքի արդյունքում, մենք կունենանք համեմատաբար անցնցում հանգուցալուծում, և ԱԺ նոր ընտրություններ՝ առավել սեղմ ժամկետներում, և դա գուցե լավ նորություն է։ Մեզ մնում է հերթական անգամ չընտրել քաղաքական «առնետների», եթե չենք ուզում ապրել երկրում, որտեղ մեր ձայները մեզնից պարբերաբար օտարվում են՝ կամ 10000 դրամի, կամ պոպուլիստական դեմագոգիայի միջոցով, և հետո դառնում անսկզբունք քաղաքական առևտրի առարկա։

Հեղափոխության հիմնական իմաստը Հայաստանում եղել է քաղաքացու օտարված ձայնի վերականգնումը, ու յուրաքանչյուրս պետք է պահանջատեր լինի սեփական մեկ, չափազանց թանկ ձայնի համար, ու վստահի այն միայն այն գործիչներին, որոնք հենց մեզ, իրենց ընտրողներին են պարտական այդ ձայնի համար, ոչ թե սեփական կուսակցությանը, քսակին, կամ պահի իշխանությանը, և մեզ հետ հաշվի են նստելու բոլոր կարևոր շրջադարձներին։ Դրա հնարավորությունը մենք դեռ ունենք, և պետք է այն հեշտ չհանձնենք այս անգամ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված