Վարչապետը պետք է «պռեմիա» տա ԱԳՆ-ի ու ոստիկանության աշխատողներին
Բլոգոսֆերա
Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ֆրանկաֆոնիայի օրերը կազմակերպված էին արտակարգ, սա թերևս մեր անկախության ամենամասշտաբային և ներկայացուցչական միջոցառումն էր։ Էդուարդ Նալբանդյանին իր պաշտոնավարման ընթացքում «ոչ ոք» գովեստի խոսքեր չասեց բայց այս միջոցառումը Հայաստան բերելու համար նրա հասցեին պետք է գովեստի խոսքեր հնչեցնել։
Միջոցառման ընթացքում շատ կազմակերպված ու լավ էին աշխատում անվտանգության ուժերը, պարզ էր, որ բերված էին բարձր աստիճանի պատրաստվածության, բայց օդում կախված լարվածություն չէր զգացվում, ապրեք տղաներ ու աղջիկներ։
Ես կարծում եմ, որ այս միջոցառումների փայլուն անցկացման համար ԱԳ արարողակարգի և միջոցառումներին ներգրավված ոստիկանական ուժերին Վարչապետը պետք է «պռեմիա» տա, կարծում եմ իրեն որպես ուժեղ ու իրավիճակին տիրապետող մարդ առաջին անգամ դրսևորեց Վալերի Օսիպյանը, առաջին իսկապես լուրջ գործն էր, որ պատվով կատարեց, նրան էլ արժի պարգևավճար տալ))»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել