Հոկտեմբերի 27-ին նշանակված ավագանու նիստը չի կայանա
Բլոգոսֆերա
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել հոկտեմբերի 27-ին նշանակված նիստը չեղյալ հայտարարելու մասին:
Եւեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այդ որոշմամբ իր դիմումին արագ արձագանքելու համար շնորհակալություն է հայտնել քաղաքապետին:
Նշենք, որ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով դիմում էր ԲՀԿ խմբակցության և «Իմ Քայլը» դաշինքի ավագանու անդամներին, որպեսզի նրանք միանան իր դիմումին, որի բովանդակությունը հետեւյալն էր.
«Հարգելի պարոն Մարության,
Հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության մեջ հիշատակի օր է, այդ օրը մենք բոլորս այցելելու ենք հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմին, դուք նշանակել եք նիստ: Սա, ըստ իս, անհարգալից վերաբերմունք է համազգային վշտի նկատմամբ:
Դիմում եմ Ձեզ՝ վերանայել նիստի օրը»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել