Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Ինչու «Մադամ Բաթերֆլայ» օպերայում ես հանդես չեմ գալու. Լիաննա Հարությունյան

Բլոգոսֆերա

Սոպրանո Լիաննա Հարությունյանը  հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

Ցանկանում եմ տեղեկացնել իմ սիրելի ունկդիրներին, որ հոկտեմբերի 25-ին նախատեսված Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայում ես հանդես չեմ գալու, ինչպես և իմ իտալացի գործընկեր Ջանլուկա Տերրանովան: Ես ժամանել էի Երևան մեծ ոգևորվածությամբ` հերթական նվերը բերելու իմ արվեստասեր ժողովրդին: Խոսքը գնում էր օպերայի համերգային կատարման մասին: Իրականում, պարզվեց, որ նախատեսված է օպերային թատրոնում լիարժեք բեմադրություն, որին ստեղծագործական անձնակազմը, նուրբ ասաց` պատրաստ չեր:

Ոչ պրոֆեսիոնալիզմի և տնայնագործության մակարդակը այնքան չափն անցել էր, որ չնայած իմ բոլոր ջանքերի և զիջումների գնալու պատրաստակամության, նման անպատշաճ իրավիճակում աշխատելը դարձավ լիովին անհնարին: Ես առաջին անգամ մեծ և սպասված մենահամերգ ունեցա Երևանում այս տարվա հունիսի 28-ին, որի հուզումնալից արձագանքը մինչ օրս իմ և շատերի սրտերում է: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ բարձր որակի կատարում ցուցաբերեցին, ինչը ինձ ոգևորեց անշահախնդրորեն և մեծ նվիրումով հնարավոր դարձնել նաև հաջորդ համագործակցությունը:

Սակայն, ցավալիորեն «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրման պրոցեսը, որին ներկա եմ եղել որպես գլխավոր դերակատար, իմ հիշողության մեջ դաջվել է որպես ծանր մղձավանջ: Նման մակարդակը անթույլատրելի պիտի լինի ոչ միայն իմ, այլ նաև հենց իրենց` կազմակերպիչների համար: Գրկում և համբուրում եմ բոլոր իմ հայրենակիցներին, իմ նոր Հայաստանը, որի մշակութային ապագայի կերտմանը մշտապես պիտի բերեմ իմ մասնակցությունը:

Տեղեկություն.  Լիաննա Հարությունյանը աշխարհահռչակ երգչուհի է, իր սերնդի ամենահոզոր «Վերդիյան սոպրանո»- ներից: Նրա անզուգական լիրիկական ձայնի հնարավորությունները թույլ տվեցին երգել ամենալայն օպերային երգացանկը` Վերդի, Պուչինի, ֆրանսիական, ռուսական, ինչպես նաև կամերային երկերի ամենալայն ընտրանին: 2013 թ. Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացել է երգչուհու տրիումֆալ դեբյուտը Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին` Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ:

Լիաննա Հարությունյանի աստղային վերելքին հաջորդել է նրա ելույթը Նյու Յորքի Մետրոպոլիտեն Օպերայում` Պլաչիդո Դոմինգոյի հետ, այնուհետև` Սիդնեյի, Վիեննայի, Սան Ֆրացիսկոյի, Սիեթլի, Վիեննայի, Փարիզի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեոպոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր օպերային թատրոններում գլխավոր դերերգերով, հեղինակավոր փառատոներում` համերգային կատարումներով և կամերային ելույթներով: Նա հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ:

«…Հարությունյանը երգում էր այնպիս ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի…»: «The Guardian» Անցած գիշեր տեսանք Լիաննային իբրև Չիո Չիո Սան «Մադամ բաթերֆլայ»-ում` Սիեթլի օպերայում: Ավարտին` 10 րոպե չէին դադարում հոտնկայս ծափահարությունները: Նա ֆենոմենալ է. բնության արտառոց ուժով օժտված: Ոչ միայն նրա երգեցողությունը, այլ նաև` խաղը ապշեցնելու աստիճանի ցնցող էր: Համերգասրահում բոլորը արցունքների մեջ էին: Լիաննան խենթացնող էր ողջ ներկայացման ընթացքում, աներևակայելի:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված