Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով «Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ Ղամբարյան Հավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարին Թրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի» Մահացել է «հունիսի 31» ֆիլմի աստղ և խորհրդային դերասանուհի Նատալյա Տրուբնիկովան 44-օրյա պատերազմում անհետ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում աղջիկ է ծնվել Երևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից Զելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներով Հայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4% Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածը 

Վիգեն Սարգսյանի քննադատությունը ոչ այլ ինչ է քան պարզունակ ռեւիզիոնիզմ

Բլոգոսֆերա

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը գրում է.

ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի այցին հետեւած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերլուծությունը ռեւիզիոնիզմի դասական օրինակ է, երբ շուրջ 15 տարի բարձրաստիճան տարբեր պաշտոններ զբաղեցրած մարդը, իր իսկ կառավարման տարիների ձախողումները փորձում է ներկայացնել որպես նվաճում, մտացածին մեղադրանքներ տեղալով գործող կառավարության հասցեին:

Մի կողմ թողնելով ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի հիմնական նպատակը, որը, ակնհայտորեն վերաբերում է նոյեմբերին Իրանի դեմ նախապատրաստվող ամերիկյան պատժամիջոցներին, հիշեցնենք, որ Մոսկվա, Երեւան, Թբիլիսի եւ Բաքու այցելող նախագահի խորհրդականն ըստ էության եկել է բացատրելի դարձնելու Վաշինգտոնի անելիքները, որոնք, ինչ խոսք շատ հարցերում կարող են տարբերվել մեր առաջնահերթություններից: Հարեւան-բարեկամ Իրանի հարցում մեր մոտեցումը եղել եւ շարունակում է ունենալ կարեւորագույն ռազմավարական բնույթ, ինչի մասին պաշտոնական Երեւանը հայտարարել է բազմիցս: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, ինչպես այս, այնպես նաեւ երկկողմ ու բազմակողմ այլ հարթություններում հստակ է. Հայաստանը չի պատրաստվում մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի հաշվին, սա` ի միջիայլոց:

Աշնանը ճտեր հաշվող Սարգսյանը նոր Հայաստանի գործող կառավարությանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «ամերիկյան ֆիասկոյի» մեջ: Թերեւս հիշեցնել է պետք իր եւ իր ղեկավարների կողմից 2008-ի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակում ունեցած վիքիլիքսյան հրապարակումները, որտեղ ինքը` Վիգեն Սարգսյանը, Միքայել Մինասյանի ու մի շարք այլ գործընկերի հետ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին բացահայտ ստեր էին պատմում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Երեւանի փողոցներում 10 մարդ գնդակահարած ու 100-ից ավելի քաղբանտարկյալ ունեցող վարչակարգի երեսը լվացող Վիգեն Սարգսյանին չհաջողվեց Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի Հայաստանին տրվելիք 58 միլիոն դոլարանոց պետական դրամաշնորհը պահպանելու դիվանագետի գործը: Ավելին` իր նախկին ղեկավարները ուղիղ կերպով հայտարարում էին, թե` պետք չեն մեզ ձեր փողերը:

Իր խոսքերով 15 տարի բոլոր միջազգային ատյաններում Հայաստանը ներկայացրած մեր այս նախկին պաշտոնյան, հայ-թուրքական արձանագրությունների գնով Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չընդունող Օբամայի վարչակազմից Վաշինգտոնի միջուկային գագաթաժողովի մասնակցության տոմս «վաստակելն» է թերեւս նվաճում համարում: Կամ հենց այդ նույն արձանագրություններով Սպիտակ տանը ցեղասպանություն եզրույթը չարտաբերելու քարտ բլանշ տալն ու Հայաստան-Սփյուռք` նախադեպը չունեցած խորը ճգնաժամ ստեղծելն է համարում իր դիվանագիտական կարիերայի բարձրակետը: Միեւնույն շրջանում (2010թ.) Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների արդյունքում Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի գործունեության դադարեցումը թերեւս ինքնիշխանության Սարգսյանական պատկերացումների օրինակներից է:

Երեքուկես տարի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր բանակցելուց եւ ապա մեկ գիշերում Եվրասիական միությանը միանալու միանձնյա որոշումը 2013-ի սեպտեմբերին պարզաբանող Վիգեն Սարգսյանը, այս որոշմանը հետեւած Ջո Բայդեն-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցն ու դրա բովանդակությունը ներկայացնում է որպես ԱՄՆ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությունը ճանաչելու փաստ: Նման մեկնաբանությունն առնվազն ծիծաղելի է, հաշվի առնելով այն իրողությունը, որ այս որոշմանն անմիջապես հետեւեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալների 70%-անոց կրճատումը, Հայաստանը կորցրեց ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր ունենալու հնարավորությունը, դե իսկ նախկինում եղած պետական դրամաշնորհային ծրագրերի վերականգնման մասին լսել անգամ չէին ցանկանում Վաշինգտոնում:

Զենք ձեռք բերելու ամերիկյան առաջարկը Ռուսաստանից արտոնյալ վարկերով սպառազինություններին հակադրելով, պետական բյուջեի ու հարկատուների բեռով անհանգստացած Վիգեն Սարգսյանին թերեւս պետք է հիշեցնել իր ներկայացրած գողապետական համակարգի արդյունքում երկրի արտաքին պարտքը 6 միլիարդ դոլարի հասցնելն ու 1000 դրամով բանակ պահելու իր իսկ ծրագրերի մասին: Վստահ եմ, սակայն, որ լավ գիտի` զենքի գնման ռուսական հարթությունը ներկայում եւս շարունակում է առաջնային լինել, սակայն սա չի նշանակում, թե սպառազինությունների դիվերսիֆիկացիան օրակարգում չէ, կամ` չպետք է լինի: Կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքար սկսած գործող կառավարությունը, շատ շուտով վիզը թեքած վարկեր մուրողից զենքի ձեռքբերման սուվերեն որոշումներ կայացնող է դառնալու, լինի դա Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, թե այլ գործընկեր պետություններ:

Արտաքին ներդրումները վտանգելու մասին Վիգեն Սարգսյանի հայտարարությունների մասին ավելորդ եմ համարում խոսել: Իրենց շրջանում կնքված մի շարք «ատկատաշատ» համաձայնագրերի կոռուպցիոն սխեմաներով ներկայում զբաղվում են իրավապահները եւ վստահ եմ, որ շատ շուտով ականատես ենք լինելու հենց իր նախկին, կամ գուցե ներկա ընկերների պատասխանատվության ենթարկվելուն: Կարծում եմ լավ գիտեք, որ պետական համակարգի առողջ, ունակ, կոռուպցիայի մեջ չթաթախված հատվածը, մեր հարգելի դեսպաններն ու նախարարները փառք Աստծո շարունակում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, փորձելով շտկել Ձեր` 20-ամյա սխալների հսկայական փունջն ու պետական ինստիտուտների ավերը:

Պետությունը փակուղի հասցրած արկածախնդրության, կոռուպցիայի, նեպոտիզմի ու սոփեստության Ձեր «արհեստավարժ» ժամանակներն անցյալում են, սակայն վստահ եղեք, մեր երկրին ու հայրենիքին նոր վնասներ հասցնելու հնարավորություն այլեւս չեք ունենալու...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը«Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ ՂամբարյանՀավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարինԹրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի»Բժիշկը նշել է՝ ովքեր պետք է խուսափեն չրերիցՄահացել է «հունիսի 31» ֆիլմի աստղ և խորհրդային դերասանուհի Նատալյա Տրուբնիկովան 44-օրյա պատերազմում անհետ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում աղջիկ է ծնվելԵրևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից Հայաստանը քննարկում է Իրանից և Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունըԶելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներովՀայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4%Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-իԱտրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՄարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենքԹոշակառուն փորձել է ազատվել ժառանգություն մնացած զենքից և հայտնվել հետաքննության տակՌուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասինՍննդաբանը նշել է սրտի համար ամենաօգտակար ձկնատեսակներըԽանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնումԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղելԿռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Ի՞նչ աշխատանք է կատարում Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունումՌուբինյանը՝ Խաչատրյանին. «29,743 քառ. կմ թիվը հենց ձեզնից ենք վերցրել»Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվել են․ «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները ձերբակալվել ենԿատարի ԱԳՆ-ը հայտարարել է Հորմուզի շուրջ Օման-Իրան բանակցություններում շրջադարձային պահի մասին Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասինՇնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասինԷթնա լեռան վրա ժայթքման նոր անցք է բացվելԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքիցՓաշինյանը կառավարության ծրագրում կամրագրի՝ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ․ ԽանդանյանSANA. Բաշար ալ-Ասադը Սիրիայում հեռակա կարգով դատապարտվել է մահվանՄինչև 2 մլն դրամ աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին․ ովքե՞ր կարող են օգտվելՆոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններինԹուրքիան հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գաղտնի տարհանման մասին տեղեկությունները ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. ԳրիգորյանՎրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից փրկվել են մայր և երեխա«Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանցԵթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեքՈստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանովը քննադատել է իշխանությանըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո առնվազն 188 մարդ անհետ կորած է համարվումՀոր մահից հետո Մեսսին կտրուկ որոշում է կայացրել․ նա հրաժարվել է «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերից
Ամենադիտված