Կոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարել ԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արել Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով «Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ Ղամբարյան Հավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարին 

Արսեն Խառատյանի պատասխանը՝ Վիգեն Սարգսյանին և Արտակ Զաքարյանին

Բլոգոսֆերա

ՀՀ վարչապետի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը գրում է.

Օրեր առաջ Վիգեն Սարգսյանի քննադատությանը պատասխանած տեքստիս արձագանքել են որոշ ՀՀԿ-ական գործընկերներ, այդ թվում նաեւ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Չեմ անդրադառնա վերջինիս կողմից հնչեցրած անձանական որակումներին, սակայն մի քանի կետերի կարեւոր եմ համարում արձագանքել, հետագայում տարընթերցումների տեղ չթողնելու նպատակով:

Այսպես ուրեմն. Զաքարյանը մեղադրում է ինձ ԱՄՆ-ի շահերը ներկայացնելու մեջ: Սա` ինչ խոսք տեղավորվում է մի շարք ներսի եւ դրսի խմբերի, այդ թվում եւ իր կուսակցական ընկերների կողմից տեւական ժամանակ գործող կառավարությանը որպես արեւմտամետ ներկայացնելու փորձերի տրամաբանության մեջ: Արտակին հիշեցնել եմ ուզում միայն, որ երբ 2009-ին հանդիպեցինք Վաշինգտոնի Կոնգրեսում, բավականին շփոթված էր, քանի որ պատասխան չուներ, թե` ե՞րբ են պատրաստվում ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ օրինակ հենց իմ դեմ, ե՞րբ կդադարեցնեն հետապնդումները, որպեսզի Հայաստան վերադառնալու հնարավորություն ունենամ: Սա` իմիջիայլոց, հիմա կետ առ կետ.

Զաքարյանն ասում է. բանակում չես ծառայել, ուստի Վիգեն Սարգսյանի «1000 դրամ» ծրագրի մասին խոսելու իրավունք չունես: Հետաքրքիր է, գուցե պետությանը Մանվել Գրիգորյանի կողմից 10.5 մլն դոլար արժողությամբ գույք «նվիրաբերել»-ու մասին եւ՞ս իրավունք չունեմ խոսել: Բանակի միջոցները տասնամյակներով գողացած ու հսկայական կապիտալ կառուցած Ձեր իշխանության տարիների մասին է՞լ չխոսեմ: Էդ միջոցներից կոնկրետ Ձեզ ու ՀՀԿ մի շարք այլ, արտաքին եւ ներքին քաղաքականությամբ զբաղվող անդամներին տրվող ստվերային աշխատավարձերից ի՞նչ կասեք: Նախկին փոխնախարարը մոռացել է թերեւս, որ իշխանափոխությունից հետո իր ներկայացրած գերատեսչության մի շարք որոշումների մասին այժմ նաեւ ներքին ինֆորմացիա ունենք: Զինվեք համբերությամբ պարո՛ն Զաքարյան, այս մասով եւս ամեն ինչ իր տեղն է ընկնելու:

ԵԱՏՄ-ի մասով. Եւ՛ իմ տեքստում, եւ՛ Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս արված հայտարարություններում 10-յակ անգամներ ասվել է, որ այստեղ առաջնային հարցը Եվրասիական միության միանալ չմիանալուն չի վերաբերում, այլեւ կոնկրետ 1 մարդու կողմից, 1 գիշերվա մեջ, 3 եւ կես տարի ԵՄ-ի հետ պայմանագիր բանակցելուց հետո` կտրուկ, առանց որեւէ մեկի հետ քննարկելու շրջադարձն է: Դուք այժմ նաեւ ստիպում եք հիշեցնել Ձեր ղեկավար Սերժ Սարգսյանի հերթական ՍՈՒՏԸ, երբ 2013-ի գարնանը նա մամուլով հայտարարում էր, թե Եվրասիական միությանը միանալու մասին որեւէ խոսք չկա եւ որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Ախր ինչո՞ւ, ինչների՞դ է պետք այս պահվածքը, երբ ստիպում եք հիշեցնել ստի ու կեղծիքի վրա հենված ձեր տարիները: Այս խաբկանքը դուք եւ Ձեր գործընկերները փորձել եք կիրառել նաեւ նախկինում, բայց մենք փառք Աստծո հիշողություն ունենք:

Հայաստան-Թուրքիա արձանագրություններ. Արտակ Զաքարյանը պնդում է, թե այս արձանագրությունները ծառայեցվել են Հայաստանի տարբեր շահերին, այդ թվում` Արցախի եւ ցեղասպանության ճանաչման հարցում: Ինձ դիլետանտ անվանող ՀՀԿ-ական գործընկերոջ ընտրելիքն է անձնավորել խոսքը, սակայն պարզ չէ, թե ում է էշի տեղ դնել փորձում: Արձանագրություններում տեղ գտած «պատմաբանների հանձնաժողով»-ը աշխարհի տարբեր երկրներում եւ միջազգային կառույցներում թուրքական կողմի ձեռքում զենք դարձավ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը գոնե առժամանակ էֆեկտիվորեն լռեցնելու համար: Արցախի պարագայում էլ ենթադրում եմ, որ Զաքարյանը նվաճում է համարում հայ-թուրքականից մտացածին տարանջատումը, մինչդեռ այդ ժամանակ դեռեւս վարչապետ Էրդողանը եւ փաստաթուղթը այդ պահին բանակցող Դավութօղլուն, հենց այդ նույն բանակցությունների օրերին ամենուր հայտարարում էին, թե չկա սահմանի բացում, կամ դիվանագիտական հարաբերություն, քանի դեռ Հայաստանը մի քանի տարածք չի «ազատել»:

Այստեղ հարկ եմ համարում կրկնել, որ Սերժ Սարգսյանի թիվ մեկ մոտիվացիան այս արձանագրություններում եղել է իր անձնական լեգիտիմությունը «վաստակելը» եւ եթե ձեզ համար Լյուդովիկոս 14-րդի` պետությունը դա Սերժն է տրամաբանությունն է գործել, ապա իմ, եւ իմ ընկերների համար պատկերացումներն այս հարցում էապես տարբերվել եւ տարբերվում են: Նշվածի մասին կարող եք հարցնել նաեւ տարբեր մայրաքաղաքներում մեր դիվանագետներին, ովքեր կպատմեն Ձեզ, որ չնայած ներքաղաքական հարցերում ակնհայտ տարբերություններին, երբ խնդիրը վերաբերել է Հայաստանի Հանրապետության պետական շահերին մենք աշխատել ենք ու շարունակում ենք գործել միասին:

Սպառազինությունների ձեռքբերման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ կարծես թե կոնսենսուս ունենք, սակայն մի էական տարբերությամբ. պետական ու համահայկական միջոցների մսխման Ձեր իշխանության տարիներին մեր հնարավորությունները էականորեն սահմանափակ էին, ուստի հաճախ ուշացող վարկերից օգտվելն էր մնում անվտանգության ռազմատեխնիկական ապահովման հանգրվանը: Իրավիճակ է փոխվել պարոնայք նախկին իշխանավորներ, այլեւս չեն լինելու 120 միլիոն դոլար վարկային միջոցներով կառուցված մաքսային վերապատրաստման կենտրոններ, որը հետո չկիրառվելու արդյունքում պիտի հենց Ձեր ղեկավարած գերատեսչությանը փոխանցվեր զենքի փոխարեն:

«Առնվազն վերջին տաս տարիներին Հայաստանի արտաքին հարաբերություններն այն ոլորտներից մեկն է եղել, որտեղ իրականացված քաղաքականությունը ոչ միայն հարցեր չի առաջացրել, այլ իր տեսակով ու սպեցիֆիկայով ապահովել է Հայաստանի համար լավագույն լուծումներն ու հեռանկարները» ասում է Արտակ Զաքարյանը: ՀՀԿ-ական գործընկերը թերեւս մոռանում է, որ հենց իրենց կողմից իրականացված արտաքին քաղաքական ձախողումների արդյունքում ենք ունեցել 2016-ի պատերազմը: Այն, որ ապրիլյան քառօրյան առաջին հերթին դիվանագիտության պարտությունն էր, ինչպես որեւէ այլ պատերազմի պարագայում, դասագրքային ճշմարտություն է, ուստի խնդրում եմ զերծ մնալ արտաքին քաղաքականության ռահվիրայի դիրքերից դասեր տալու պրակտիկայից եւ մի փոքր ուրբաթախոս լինել, քանի որ մեծանում է Ձեր տարիներին պետությանն ու ժողովրդին հասցված վնասների մասին փաստերի հրապարակման գայթակղությունը:

Վերջում նշեմ, որ եթե Վիգեն Սարգսյանը, կամ դուք Հայաստանի անվտանգության հարցերում իրապես խորհուրդ տալու նպատակ ունեք, ապա վստահ եմ գիտեք խորհրդապահական խողովակների տեղերը, կարող եք տեղեկանքներ պատրաստել եւ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանն ու քաղաքական թիմին հասցնել Ձեր մտահոգություններն ու առաջարկները...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Wildberries-ի պահեստներին հարվածները կարող են Կրեմլին բարդ ընտրության առաջ կանգնեցնել․ ReutersԿոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարելԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան McDonald's-ի և մյուս արագ սննդի ցանցերի զեղչերն այլևս չեն գրավում հաճախորդներինՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՈւկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԲելգորոդինԿարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա հարձակումներ են եղել․ երեք մարդ զոհվել էՎիկտորյա Բոնյան ցույց է տվել իր աճեցրած թեյի սունկըՊակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել էԿայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արելՆովոսիբիրսկի օդանավակայանում նկատել են Պուտինի ինքնաթիռըԲժիշկը նշել է՝ երբ է ուտելուց հետո ստամոքսի ծանրությունը նորմալԿոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը«Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ ՂամբարյանՀավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարինԹրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի»Բժիշկը նշել է՝ ովքեր պետք է խուսափեն չրերիցՄահացել է «հունիսի 31» ֆիլմի աստղ և խորհրդային դերասանուհի Նատալյա Տրուբնիկովան 44-օրյա պատերազմում անհետ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում աղջիկ է ծնվելԵրևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից Հայաստանը քննարկում է Իրանից և Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունըԶելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներովՀայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4%Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-իԱտրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՄարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենքԹոշակառուն փորձել է ազատվել ժառանգություն մնացած զենքից և հայտնվել հետաքննության տակՌուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասինՍննդաբանը նշել է սրտի համար ամենաօգտակար ձկնատեսակներըԽանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնումԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղելԿռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Ի՞նչ աշխատանք է կատարում Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունումՌուբինյանը՝ Խաչատրյանին. «29,743 քառ. կմ թիվը հենց ձեզնից ենք վերցրել»Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվել են․ «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները ձերբակալվել ենԿատարի ԱԳՆ-ը հայտարարել է Հորմուզի շուրջ Օման-Իրան բանակցություններում շրջադարձային պահի մասին Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասինՇնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասինԷթնա լեռան վրա ժայթքման նոր անցք է բացվել
Ամենադիտված