Զինվորը վրդովված է
Բլոգոսֆերա
Զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Այսօր լրատվամիջոցներից մեկում կարդացի այն մասին, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա. Թորոսյանը որակավորել է Բժշկական Համալսարանում տեղի ունեցած դեպքերը որպես սադրանք իր դեմ: Այս բավականին պատասխանատու հայտարարությունից հետո նա նաև սլաքները ուղղել էր դեպի պրն Մուրադյանը: Իհարկե ես ներկա չեմ եղել իրադարձությունների կիզակետում և չեմ կարող ասել թե ինչ վարքագիծ է ցույց տվել պրն Վանեսյանը, ու դա չէ էականը: Ես վստահ եմ իմ ճանաչած պրն Մուրադյանի վրա: Ու դա չեմ ասում զուտ այն պատճառով, որ պրն Մուրադյանը արդեն տարիներ շարունակ եղել է իմ ու ինձ նման մարդկանց կողքին,այլ նրա համար, որ նրան ճանաչում եմ անձամբ ու կարող եմ որակավորել որպես անբասիր վարքի տեր մարդ, որը չէր կարող դիմել նման ցածր քայլի: Պրն Մուրադյանը անգամ իր գրպանից միջոցներ էր տրամադրում հիվանդանոցի ու վերականգնողական կենտրոնի կարիքների համար: Ու այս մարդուն, որը և լավ մասնագետ է և բառի բոլոր իմաստներով պետական գործիչ մեղադրում են մի անհավատալի արարքի մեջ: Չեմ հասկանում պրն Թորոսյանը փորձում է պայքարել բոլոր միջոցներով այն մադկանց դեմ ովքեր ավելի հեղինակավոր են քան ինքը: Կառավարության անդամը չունի իրավունք վատաբանելու մարդուն առանց փաստերի` հիմնվելով զուտ ինչ որ չճշտված խոսքերի վրա: Դա բառացիորեն ցածր քայլ է: Ու ամենակարևորը այն է, որ հարգարժան պրն Թորոսյանը անգամ չի էլ մտածում որ Վանեսյանը ևս կարող է սխալ լինել: Հին Հունաստանի փիլիսոփաներից մեկը կարևորում էր ճշմարտությունը ավելին քան ընկերությունը: Ուստի պետք է լավին լավ ասել իսկ վատին վատ ու չպիտակավորել մարդկանց ըստ իրենց քաղաքական կողմնորոշման, այլ գնահատել որպես մարդ, մասնագետ ու հայ ազգի արժանի զավակ: Եվ ես լիովին վստահ եմ որ բոլոր այս հատկանիշները բնորոշ են պրն Մուրադյանին, որի կողքին ենք և մենք


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)