Ողբերգական կլինի տեսնել «մտավորականների», ովքեր կմասնակցեն հանրային քննարկմանն ու հավանություն կտան նախարարի խայտառակ նախագծին
Բլոգոսֆերա
Արա Զարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ողբերգական ոչինչ չկա, որ Մակունցը հանրային քննարկման է կանչում մարդկանց ու ցանկանում է անվանափոխել «Զվարթնոց» օդանավակայանի անունը: Ողբերգական չէ, քանի որ այս աղջկա տգիտությունը տեսնում ենք արդեն 6 ամիս:
Վստահ եմ, որ նա չգիտի, թե ե՞րբ և ո՞ւմ կողմից է կառուցվել օդանավակայանը, ինչո՞ւ սովետական իշխանությունները չէին թողնում, որպեսզի օդանավակայանն ունենա հենց «Զվարթնոց» անվանումը, ի՞նչ տեսք պետք է ունենար օդանավակայանն ու ինչո՞ւ կառուցվեց այդ նախագծի միայն 50 տոկոսը:
Ողբերգական կլինի տեսնել «մտավորականների», ովքեր կմասնակցեն հանրային քննարկմանն ու հավանություն կտան նախարարի խայտառակ նախագծին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)