Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» 

Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց…

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Թերևս ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ` բացահայտ կոպիտ սխալները հետագայում, հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում, կարող են և ուղղվել: Բայց արտաքին քաղաքական հարթակում որևէ սխալ կարող է որոշիչ, նույնիսկ` ճակատագրական լինել պետության համար: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բավականին անպաշտպան վիճակում դեգերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորկվող ալիքների վրա: «Մեր արտաքին քաղաքականությունը հայամետ է»` իշխանությունների այս հայեցակարգ-եզրույթը, ըստ էության, ընդամենը հասարակության ազգային-պետական արժանապատվության բաց էմոցիան գողացող լոզունգ է: Կարելի է ասել` վարվող քաղաքականությունը ոչ մի ՄԵՏ է, ավելին, վերջին զարգացումների խորապատկերին` նույնիսկ հայավնաս: Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո զգացվեց, որ Ն.Փաշինյանը վախեցած է: Եվ այդ վախը շտապեց փոխանցել նաև հասարակությանը` ազդարարելով, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է փակվել: Այդ հանդիպմանը, ինչպես Ն.Փաշինյանը կասեր` ծուռ վզով կամ վախեցած չներկայանալու դեպքում, Բոլթանի ակնկալիքներին ի պատասխան կարելի էր ընդամենը հայտարարել, որ մենք` ինքներս, Մինսկի խմբի ձևաչափով և համախոհությամբ կորոշենք, թե երբ և ինչպես անդրադառնալ արցախյան հիմնահարցին, իսկ ԱՄՆ նախագահի խորհրդականի ակնարկը` Իրանի հետ սահմանը փակելու մասին, ինչն այսօր մեզ համար կենսական տարածք է, նշանակում է հաշվի չառնել շրջափակման մեջ հայտնված Հայաստանի վիճակը և այդ քայլով գրեթե ամբողջությամբ բլոկադայի ենթարկել Հայաստանը: Դա, թերևս, կլիներ այբբենական ճշմարտություններ բարձրաձայնող ինքնիշխան պետության ղեկավարի արժանապատիվ և դիվինագիտորեն անխոցելի պատասխանը: Որքան էլ հետագայում նախարար Զ.Մնացականյան փորձեց զգուշորեն խմբագրել Ն.Փաշինյանին, բայց, ինչպես ասում են, ավետաբեր թռչունը արդեն թռել էր. տրամադրությունը` շոշափված էր, հանձնարարականը` տրված:

Շատ ավելի անորոշ և մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը և միջպետական հարաբերությունների ընդհանուր վիճակը մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ: Ակնհայտ է, որ ոչ միայն Կրեմլը, նաև ռուսական քաղաքական միտքը անթաքույց անվստահություն են հայտնում Ն.Փաշինյանի վարած քաղաքականությանը: ԵՎ դա հասկանալի է. բացահայտ հակառուս, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՄՄ-ի և, ընդհանրապես, հայ-ռուսական ցանկացած հարաբերություն Հայաստանի զարգացմանը խոչընդոտող որակող երեկավա ընդդիմադիրն իշխանության գալով միանգամից, հաշված օրերի ընթացքում արմատապես փոխում է իր մոտեցումները` առիթը բաց չթողնելով իր անվերապահ հիացմունքն արտահայտել այդ կառույցների ու հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ ջերմության մասին: Նույնիսկ Դուշանբեում վերջերս տեղի ունեցած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովից հետո, իր իսկ ձևակերպմամբ` շոկ է ապրել փակ նիստերում «բռնապետերի»` այդ կառույցում քննարկվող ժողովրդավարական և առողջ դիսկուրսից: Հավատալ երեկվա ընդդիմադիրի նման արմատական կերպարանափոխությա՞նը, թե՞… Վերջերս մեր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ռուսական իշխանամետ քաղվերլուծաբաններից մեկն ուղղակի անհամազիչ ու անվստահելի է որակել Ն.Փաշինյանի քաղաքական կեցվածքը ՌԴ-ի նկատմամբ: Մտահոգիչ համարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը` ծիծաղելի է համարել Ն.Փաշինյանի կողմից Վ.Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո անձամբ Ռուսաստանի նախագահի հասցեին բացառիկ ջերմ և ընկերական հարաբերությունների մասին շարունակաբար ձոնվող դիֆերամբները:

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը բավականին լուրջ և փաստաթղթավորված հաջողություններ է գրանցել ՌԴ-ի հետ հարաբերություններում: Վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք այնքան ջերմ, փոխշահավետ ու ռազմավարական գործընկերության տիրույթում չեն եղել, ինչպիսին այսօր է: Վերջերս նրանց միջև ստորագրած 15 միջպետական պայմանագրերը, իսկ, որ ՌԴ-ի համար առավել կարևոր է` Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրն այդ հարաբերությունների բարձր մակարդակի փաստական վկայությունն են: Ի դեպ, այդ համաձայնագրի ստորագրմանը շուրջ 25 տարի շարունակ ընդդիմանում էր հատկապես Ադրբեջանը. ռուսական կողմի պահանջն իմպերատիվ էր` բացառել Կասպից ծովում երրորդ պետության ռազմական ներկայությունը, ինչն, ակնհայտորեն, Ադրբեջանի դաշնակիցների սրտով չէր: Ի վերջո` համաձայնությունը կայացվեց… Ի՞նչ փոխվեց այս ընթացքում կամ, ավելի ստույգ` ի՞նչ գին պետք է վճարի ռուսական կողմը Ադրբեջանին, որտե՞ղ այն պետք է փնտրել… Չմոռանանք նաև, որ ՌԴ-ն, Ղազախստանի և Բելառուսի հետ միասին աշխատում են, որպիսի օր առաջ Ադրբեջանը որևէ կարգավիճակով մաս կազմի ՀԱՊԿ-ին: Իսկ առայժմ մենք` մեր իսկ դուխով կեցվածքի շնորհիվ, ստվերելով այդ կարևորագույն կառույցի հեղինակությունը, խնդրահարույց դարձրինք ՀԱՊԿ-ի գործող կանոնադրությամբ այդ կառույցը ղեկավարելու մեր պետության իրավունքը:

Վերջապես, պետք է վերջ տալ միջազգային ամբիոններում Ն.Մանդելային ցիտելով և Վ.Պուտինին անպատասխան հաճոյախոսելով, դեգերել արտաքին քաղաքական հարթակներում` առանց ժամանակի մարտահրավերներին դիմակայող հստակ մշակված հայեցակարգի: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ տեսանելի են Հայաստանին նետված մարտահրավերներն ու դրանց վտանգավորության սահմանը: Այսօր արդե´ն ուշացել ենք: Եվ եթե իշխանության փաստացի միակ կրողը` Ն.Փաշինյանը, շարունակի դիրիժորել բանական խոսքն ու միտքը մերժող հրապարակի հո´ւ-հո´ւ-հո´ւ գը´մփ-ը, շարունակի սևեռված օգտագործել նախկինների նկատմամբ եղած ատելության ռեսուրսը` սեփական իշխանությունը առավել ամրապնդելու նպատակով, վաղը կարող է շատ ավելի ուշ լինել…

Եվ այնժամ, արդեն նախադեպով` ինչ-որ մեկը կարող է ճիշտ լինել, Նիկոլը` սխալ…»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են ՉԼ. Երազանքը չիրականացավ․ Արարատ-Արմենիան պատասխան խաղում զիջեց Ցելյեին Իսրայելն ու Վենեսուելան 17-ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն հյուպատոսական հարաբերությունները Մահացել է Toyota-ի նախկին ղեկավար՝ ընկերությունը համաշխարհային ավտոհսկայի վերածած Հիրոսի Օկուդան Մեզ մոտ պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան՝ Հայաստանի միջոցով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը. Ալիև Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել Հորադիզ-Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց հայկական հատվածը պատրաստ չէ. Ալիև Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային Փարիզի իշխանությունները խստացրել են էլեկտրասքութերով երթևեկության կանոնները Ալիևն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն անվանել է Ադրբեջանի «վաղեմի երազանքը» Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները Վրաստանը փակել է Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների արագ վերականգնման ճանապարհը Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՌոսպատենտը 2 տարի անց Google-ին թույլ տվեց Ռուսաստանում գրանցել Gemini ապրանքանշանը Ալկոհոլ օգտագործած ռուս տղամարդը Գյումրի բժշկական կենտրոնում դռան ապակի է կոտրել ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջըՆիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը On սպորտային ապրանքանիշի բաժնետոմսերը կտրուկ անկել են վաճառքների թուլացման ֆոնին
Ամենադիտված