«Ասֆալտը ձեռքով քանդվում է և պարզ երևում է, որ հաստությունը 1 սմ է…» (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Եղիազարյանը իր էջում գրել է․
«Այս նկարները արվել են րոպպեներ առաջ Վանաձորի Մոսկովյան փողոցում, որտեղ մի քանի օր առաջ իրականացվել է լայնամաշտաբ ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտը ձեռքով քանդվում է և պարզ երևում է որ հաստությունը 1 սմ է: Եվ սա արվել է այն բանից հետո, երբ քաղաքապետը գրությամբ նշել է, որ շինարարը գրավոր նախազգուշացվել է իր կողմից անորակ աշխատանքների համար: Հիմա կամ քաղաքապետի խոսքը այնքան կշիռ չունի, որ շինարարը սթափվի, կամ այդ խոսքերը պարզապես հանրությանը հանգստացնելու համար են, և իրականում դա այդպես չէ:
Պահանջում եմ դադարեցնել քաղաքի բոլոր նման անորակ ասֆալտապատման աշխատանքները, քանի որ սա բյուջեի գումարների մսխում է:
Ավելացնեմ նաև, որ բացի անորակ ասֆալտը, որտեղ գրեթե բացակայում է մազութը, այն փռվել է ընդամենը մոտ 1 սմ հաստությամբ:
Այս հարցին հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը!»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)