Արմեն Փամբուխչյանը՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի մասին
Բլոգոսֆերա
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աջ ղեկով ավտոմեքենաների խնդրին՝ տեղեկացնելով, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացման համար ներկայացված առաջարկը, որը հնարավորություն է տալիս հօգուտ ՀՀ քաղաքացիների լուծել խնդիրը՝ առանց խախտելու, շրջանցելու օրենքը, քննարկվել է տարբեր գերատեսչությունների, աջ ղեկով մեքենաներ ներմուծող քաղաքացիների, կազմակերպությունների ղեկավարների կողմից:
«Ի դեպ, աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ապա 1 տարվա ժամկետում ղեկի տեղափոխումն իրականացնելու առաջարկը հնչել է դեռևս ամիսներ առաջ աջ ղեկով մեքենաներ ներկրող քաղաքացիների և կազմակերպությունների ղեկավարների (այժմ՝ «Ղեկը աջ» նախաձեռնության) կողմից»,- գրել է Փամբուխչյանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել