Ամեն ինչ անելու եմ արմավիրցիներին օգնելու և լավագույնին հասնելու համար. Գագիկ Միրիջանյան
Բլոգոսֆերա
Աննա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի փոքրիկ դիպված ՀՀ քաղաքացու աչքին անսովոր....
Պայմանավորվածություն ունեի Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ։ Օրը երեքշաբթի էր, երեկոյան 6_30։ Ընդունարանում սպասողների քանակը տեսնելով, զարմացա։ Ինչևէ։ Տեղեկացրի, որ տեղում եմ։ Դուրս եկավ մարզպետը՝ հոգնած և կարմրած աչքերով։ Ներողություն խնդրեց բոլորից, ասաց, որ կընդունի ինձ և ևս երկուսին, որոնք ներկայացնում էին դպրոց և ինչ-որ կազմակերպություն։ Իսկ մյուներից խնդրեց ներող լինել, կընդունի վաղը, որովհետև արդեն ուշ էր։
Այնքան բարձր մակարդակ և մոտեցում ցուցաբերեց, որ մարդիկ մի բան էլ շնորհակալություն հայտնեցին և գնացին` վաղը հաստատ ընդունվելու ակնկալիքով։
Մնացի ապշած։ Հրավիրեց ներս։ Առաջին խոսքս, որ եղավ, ասացի.
-Մարզպետ ջան, խնդրում եմ՝ հանկարծ չհուսահատվեք, գիտեմ, դժվար է։
Պատասխան- երբեք, ամեն ինչ անում եմ սիրով։ Ամեն ինչ անելու եմ արմավիրցիներին օգնելու և լավագույնին հասնելու համար։
Մի պահ մոռացա, թե ինչու էի գնացել։
Ահա այսպիսին էր ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ մարզպետը` արմավիրցու աչքին անսովոր»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել