Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Նիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը՝ սխա՞լ

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանի շուրջ բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, Ն.Փաշինյանի կողմից անպատասխան թողած` «դե ֆակտո Իրանի հետ սահմանը կարող է փակվել»՝ Բոլթոնի հայտարարությունից հետո Իրանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ, ստորագրեց մի պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը ստորագրող կողմերի տարածքային ամբողջականության անձեռնամխելիությանն էր վերաբերում: Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին ձգտում Իրանից նման ստորագրություն ստանալ, ինչը, կարծում եմ, հասկանալի է. Արցախի հետագա կարգավիճակը այս պայմանագրում ձևակերպված է: Բոլթոնի` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հարցը օրակարգ բերելու կարծիք-հրահանգը Ն.Փաշինյանին նույնպես լուրջ քննարկման առարկա դարձավ թե´ մեզանում և թե Մինսկի խմբի անդամ երկրների քաղաքական շրջանակներում: Իսկ մինչ այդ ՀԱՊԿ-ում արդեն հասցրել էինք մեր դիվանագիտական տգիտության պատճառով խնդիրներ ստեղծել կառույցի ներսում` այդ քայլով լրջորեն ստվերելով կառույցի միջազգային հեղինակությունը: Ղազախստանն ու Բելառուսը երբեք չեն թաքցրել իրենց ռազմավարական լուրջ գործընկերային հարաբերությունները ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող (առայժմ) Ադրբեջանի հետ և բնական է, որ նրանք պետք է օգտվեին ստեղծված իրավիճակից, ինչն Ադրբեջանի հետ համագործակցաբար իրականացնում են «սրբորեն» (Լուկաշենկոյի ձևակերպումն է):

Ակնհայտ է, որ Ն.Փաշինյանի և այդ կառույցում եղանակ ստեղծող որոշ առանցքային դերակատարների հետ հարաբերությունները, մեղմ ասած, գործընկերային չէ: Լուկաշենկո-Փաշինյան` միմյանց հասցեին տրված գնահատականները դուրս են դիվանագիտական արարողակարգի սահմաններց: ՆերՀԱՊԿային մթնոլորտի իրական արտացոլումն է նաև այն, որ ՀԱՊԿ պայմանագրի հոդված 17-ի համաձայն, Հայաստանին հասանելիք քվոտան` կառույցի Գլխավոր քարտուղարի հարցում, կարծում եմ, արդեն, կոպիտ ասած, խլել են մեզանից: Ի դեպ, ՀԱՊԿ-ի կանոնադրության 20 հոդվածը նախատեսում է նաև այդ կառույցից անդամ-երկրին հեռացնելու ընթացակարգը… Առավել ևս, որ Ադրբեջանն արդեն ՀԱՊԿ-ի մատույցներում է…

Գուցե Ն.Փաշինյանն անկեղծ չէ՞ր, երբ իշխանություն ձեռք բերելու նպատակով հաշված օրերի ընթացքում հասարակությանը փորձեց համոզել, որ արմատապես փոխել է իր ծրագրային-քաղաքական դիրքորոշումները և ոգևորված սկսեց դիֆերամբներ ձոնել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի և անձամբ Վ.Պուտինի հասցեին՝ մինչ այդ այդ կառույցների և ՌԴ-ի հետ հարաբերությունները դիտելով որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտներ:

Եվ հարց է` Բոլթոնի այցը ընդամենը զուգադիպեց այս վտանգավոր զարգացումների՞ն, թե՞…

Ի դեպ, Ջոն Բոլթոնն ԱՄՆ նախկին փոխնախագահ Չէյնիի հետ կարողացան կրտսեր Բուշի օրոք սանձազերծել Մերձավոր Արևելքում արյունածոր վերքի վերաճած հեղափոխությունների շղթան, ինչը դարձավ 21-րդ դարի հիմնական արհավիրքներից մեկը… Նրանք փնտրում և հիմնական գտնում են այդ ազդեցության գործակալներին, որոնց միջոցով իրականացնում են իրենց ծրագրերը: Եվ գուցե Բոլթոնն արդեն բանաձևել է հանձնարարականը․ Նիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը սխա՞լ ․․․

Եվ, ուրեմն, ի գո՞րծ ․․․»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված