Փոխնախարարը հեռացրել է գրառումը և ներողություն խնդրել Տերունական աղոթքը ծաղրելու համար
Բլոգոսֆերա
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներողություն է խնդրել Տերունական աղոթքը ծաղրելու համար: Նա, մասնավորապես, ֆեյսբուքի իր էջում գրել է
«Սիրելի հայրենակիցներ։
ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։
Ուստի տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց՝ հեռացնում եմ այն, և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։
Հ.Գ. խնդրում եմ լինել հաշտ, համերաշխ և միմյանց հանդուրժող»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել