Մոսկովյան ավտոսրահից գողացել են Mercedes և BMW մակնիշի մեքենաներ
Ռուսաստան
Մոսկվայի հյուսիսում գտնվող ավտոսրահից առևանգել են 2 թանկարժեք ավտոմեքենա՝ BMW 730 և Mercedes GL 350,- հաղորդում է Interfax-ը։
Ըստ Մոսկվայի ոստիկանության տարածած հաղորդագրության` հանցագործները ավտոսրահ են մտել ետնամուտքից։ Գողերը կոտրել են սրահի մետաղյա արկղը և գողացել համակարգիչը, նոթբուքը և տպիչը։
Ավտոսրահի տեսադիտման համակարգը գողության պահին չի գործել։
Գողությունը տեղի է ունեցել Տիմիրյազևսկայա փողոցում, որտեղ կան մի քանի ավտոսրահներ, թեև ոստիկանությունը չի նշել, թե որ սրահից են գողացվել ավտոմեքենաները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ