Մեկ շաբաթ ժամանակ՝ Կուբանի արագ արձագանքման համակարգի աշխատանքը քննելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է մինչև շաբաթվա վերջ ներկայացնել Կուբանի արագ արձագանքման համակարգի աշխատանքի և հիդրոտեխնիկական զինվածության վերաբերյալ զեկույցը,-հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Անհրաժեշտ է վերլուծել տեղի ունեցածի պատճառները. ինչպես է աշխատել արագ արձագանքման համակարգը և ինչպիսի հիդրոտեխնիկական զինվածություն է ունեցել աղետի գոտին, որպեսզի հետագայում խուսափենք նման աղետների կրկնվելուց», – հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ հետաքննությունը միանշանակ «օբյեկտիվ» պետք է լինի։
Ավելի վաղ արագ արձագանքման համակարգի աշխատանքային թերություններն ընդունել էր Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը։ Նա ասել էր, որ համակարգային աշխատանքի բացակայության պայմաններում շրջանի ոչ բոլոր բնակիչներին է հաջողվել միաժամանակ տեղեկացնել ջրհեղեղի մասին։ ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը չի բացառել այդ կառույցների թերացումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)