Վարդենիսի քաղաքապետի մի թեկնածուն հայտնի է
Բլոգոսֆերա
«Վարդենիս» հայրենակցական միության նախագահ Գարսիկ Սաղաթելյանը կառաջադրի իր թեկնածությունը Վարդենիսի քաղաքապետի արտահերթ ընտրությանը։ Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի՛ վարդենիսցիներ, ինչպես տեղեկացել եք, մեր համայնքի ղեկավարը ներկայացրել է հրաժարական, և այդ առնչությամբ ես այսօր բազմաթիվ զանգեր եմ ստացել, որոնք վերաբերվում էին նրան, թե ես արդյո՞ք սատարում եմ որևէ քաղաքապետի թեկնածուի, թե՞ ոչ՝ Վարդենիս քաղաքում։
Ուզում եմ տեղեկացնել, որ գործող քաղաքապետի վերջնական հրաժարականից հետո, երբ կառավարության համապատասխան որոշմամբ Վարդենիսում կնշանակվի քաղաքապետի ընտրություն, ես՝ ինքս, առաջադրելու եմ իմ թեկնածությունը։
Այս պահին դեռ ժամանակը չի այդ մասին խոսելու, պարզապես անդրադարձա հարցին նրա համար, որպեսզի թյուր կարծիք չտարածվի, թե ես սատարում եմ որևէ թեկնածուի, երբ Վարդենիսում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն»,- գրել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը հրաժարական է տվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)