Խոչընդոտել են ՔՈ կուսակցության քարոզարշավին, հարվածել հեռախոսին, խլել այն (տեսանյութ)
Բլոգոսֆերա
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։
Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)