Ընտրական պաստառս պատռել են «Իմ քայլ»-ի համակիրները․ տղանե՛ր և աղջիկնե՛ր, թուլացեք. Շարմազանով
Բլոգոսֆերա
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է...
Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 տարիների պատմության ընթացքում երբևէ չի եղել:
Տեղեկացա, որ ընտրական պաստառս պատռել են Իմ Քայլ-ի համակիրները: Տղաներ և աղջիկներ, թուլացեք, ձեզ պատերով մի տվեք:
Մեղկ եք:
Ամիսներ առաջ ձեր առաջնորդներն էլ էին սև լենտերով հողը վրաս թեթեւ արել: Ինչպես տեսնում եք՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են: Այ ձեր Homo sapiens-ի հետ աղերսներ ունենալու մասին վարկածը, ցավոք, հերքվեց:
Անկեղծ՝ խղճում եմ ձեզ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)