Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում (տեսանյութ)
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Համացանցում են հայտնվել այսօր Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունները, որի արդյունքում ընդդիմադիր՝ հատկապես Միխեիլ Սաակաշվիլիի կուսակիցների և իշխանամետ երեսփոխանների միջև ծագած լեզվակռիվը վերածվեց ծեծուջարդի… Պատճառը՝ վերջերս Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններնի վերաբերյալ պատգամավորների բարձրաձայնած կարծիքներն էին, որի արդյունքում անհամաձայնությունն իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորների միջև բերեց ծեծկռտուքի… Հատկապես,իր գերակտիվությամբ և «բոևիկությամբ» աչքի ընկավ իշխանամետ Իրմա Ինաշվիլին…
Մեկնաբանություններն ավելորդ են…Ավելի լավ է դիտեք տեսանյութը…»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)