Հայաստանն ունի նեգատիվ կոալիցիաներ ստեղծելու ավանդույթ
Քաղաքական
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը հաջորդած բողոքի ակցիան բուռն քննարկումների առիթ է հանդիսացել։ Ամեն դեպքում փաստ է՝ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում և այստեղ յուրաքանչյուր ոք կարող է իր կարծիքն արտահայտել՝ կլինի դա բողոքի ցույցեր, թե հանրահավաքներ կազմակերպելով։
Բացի Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող ոչ այնքան բազմամարդ հանրահավաքից, դեռևս մի քանի օր առաջ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն արձագանքել է երկրորդ նախագահի կալանավորման որոշմանը և այն համարել վրեժխնդրություն նոր իշխանության կողմից և որ այն կարող է վատ հետևանքներ ունենալ ՀՀ վարկանիշի վրա։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ անկախ նրանից՝ որ երկրի մասին է խոսքը, եթե անօրինական գործողություններ են կատարվում, դրանք կարող են ազդել երկրի ընդհանուր վարկանիշի և իմիջի վրա․
«Բայց դատական գործը, որը սկսվել է, պետք է ունենա իր ավարտը, իսկ ցանկացած երկրում յուրաքանչյուր անձն օժտված է անմեղության կանխավարկածով, նախքան չի ապացուցվել նրա մեղավորությունը։ Եթե պնդում ենք, որ մարդը մեղավոր է առանց դատարանի որոշման, դուք իրավունք չունեք դա անել, որովհետև որևէ մարդու անձնական կարծիքն ընդամենը կարծիք է, որը պետք չէ խառնել օրինական որոշման հետ»,- ասաց Մարկարովը։
![]()
Անդրադառնալով Սարգսյան-Քոչարյան հնարավոր միավորմանը՝ քաղաքագետը նշեց, որ նրանց միավորում է այն հանգամանքը, որ նրանք հանդես են գալիս ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների գործող մեծամասնություն ներկայացնող քաղաքական ուժի նկատմամբ․ «Հայաստանն ունի ավանդույթ նեգատիվ կոալիցիաներ ստեղծելու, երբ ստեղծվում է կոալիցիա՝ ընդդեմ ինչ-որ բանի։ Այդ տակտիկական տեսանկյունից իրենց շահերը կարող են համընկել»,- ավելացրեց Մարկարովը։
Արմինե Արմենակյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)