Թալանել են Ռուսաստանի հավաքականի հարձակվող Պավլյուչենկոյին
Ռուսաստան
Թալանել են «Լոկոմոտիվի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի բնակարանը, տեղեկացնում է Интерфакс-ը:
«Ռուսակովսկայա փողոցի բնակարանի դուռը կոտրելով՝ գողերը գողացել են 6 մլն ռուբլի արժողությամբ իրեր, ինչպես նաև Պավլյուչենկոյի շապիկների հավաքածուն, որը ֆուտբոլիստը փոխանակել էր այն հավաքականնների խաղացողների հետ, որոնց Ռուսաստանի հավաքականը հանդիպել էր Եվրո 2012-ի շրջանակներում», այս մասին Интерфакс –ին հայտնել է իրավապահ մարմինը:
Նշենք, որ ոստիկանություն է դիմել ֆուտբոլիստի կինը, իսկ գողությունը տեղի է ունեցել տան տերերի բացակայության ժամանակ՝ հուլիսի 4-9-ը ընկած ժամանակահատվածում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)