Ղազախստանը պաշտպանել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին. Նազարբաև
Հասարակություն
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն Աստանայում հինգշաբթի հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և իր աջակցություն է հայտնել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Սանկտ Պետերբուրգում երկրների ղեկավարները որոշել են աջակցել ձեր թեկնածությանը, որն առաջադրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպումները կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ: Ինչպես հայտնի է, Ղըրղզստանն է այժմ նախագահում ՀԱՊԿ-ում, և վստահ եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել»,- ասել է Նազարբաևը։
Ղազախստանի նախագահը նշել է, որ Զասը օժտված է անհրաժեշտ բոլոր կարողություններով և գիտելիքներով նշյալ պաշտոնում աշխատելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)