Արմեն Ադամյանը հեռացել է «Լոռի»-ի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ
Դեկտեմբերի 13-ին «Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
«Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է, որ Արմեն Ադամյանը այլ պաշտոն կստանձնի ակումբում։
Արմեն Ադամյանը «Լոռին» գլխավորել է 2017 թվականի հուլիսի 25-ին: Ադամյանի գլխավորությամբ թիմը դարձել է 2017/18 թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռին» ավարտեց 5-րդ հորիզոնականում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)