Արոնյանը պարտվեց
Սպորտ
Շարունակվում է London Chess Classic մրցաշարը:
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը զիջեց Մաքսիմ Վաշյե Լագրավին: Շախմատիստները արագ խաղի երկու պարտիա անցկացրին: Առաջին պարտիան խաղաղ ելք ունեցավ, երկրորդում` Արոնյանը պարտվեց:
Կայծակնային խաղի չորս պարտիաներից երեքում հայ գրոսմայստերը պարտվեց, մեկում էլ հաղթանակ տոնեց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դասական շախմատի երկու պարտիաներում շախմատիստները ոչ-ոքի էին խաղացել:
Եզրափակչում Վաշյե Լագրավը ուժերը կչափի Հիկարու Նակամուրայի հետ:
Արոնյանը կպայքարի երրորդ տեղի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)