Հրանտ Մելքումյանն առաջատարից հետ է 1 միավորով
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարում:
5-րդ տուրում Մելքումյանն ուժերն էր չափում Անգլիան ներկայացնող Մարկ Հեբդոնի հետ: Պարտիան ավարտվեց խաղաղ արդյունքով:
Այս տուրից հետո հայ գրոսմայստերն առաջատարից հետ է արդեն մեկ միավորով և ունի 4 միավոր:
Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)