Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) 

Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը՝ բողոքի ակցիայի և տարիներով կուտակված խնդիրների մասին

Հասարակություն

Օրեր շարունակ Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝  պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանք ցանկանում են հասկանալ՝ ինչո՞ւ են առեղծվածային կերպով սատկում կենդանիները։ 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանը նշեց, որ բողոքողների հայտարարությունը, թե այգուց փախած բեզոարյան այծին սատկած են գտել, այդպես չէ․ «Մենք պարզաբանել ենք, թե ինչպես է փախել կենդանին և ինչ է եղել նրա հետ։ Կենդանին փախել էր դեպի այն հատվածը, որտեղ այգին ցանկապատ չունի։ Այգում հատվածներ կան, որտեղից արտաքին աշխարհի հետ կապ կա, ինչն առհասարակ պետք է բացառվի Կենդանաբանական այգում: Այդ մասին բազմիցս տեղեկացրել ենք վերադաս մարմիններին, սակայն հարցը դեռևս չի կարգավորվել, իսկ դրա համար բավականին ներդրումներ են անհրաժեշտ»,- նշեց նա։ 

Ինչ վերաբերում է բեզոարյան այծի փախուստին, ապա Աբրահամյանը նշեց, որ կենդանաբանական այգիներից կենդանիների փախուստն անխուսափելի չէ․ «Կենդանաբանական այգու ցանկապատները 30-40 տարվա պատմություն ունեն, և որտեղ գտնվում են մուֆլոնները, բեզոարյան այծերը այդ ցանկապատը բավականին խարխուլ վիճակում է, իսկ այգու վերև բարձրացող աջ հատվածում ընդհանրապես ցանկապատ չկա, իսկ կենդանիների փախուստը ոչ մի կենդանաբանական այգու պարագայում բացառված չէ։ Դրա համար բեզոարյան այծը բարձրացել էր Նորքի գերեզմանոցների բարձունքը, շարժվել էր տարբեր տեղեր, ի վերջո հասել Մյասնիկյան պողոտա։ Հետագայում ականատեսները մեզ պատմեցին, որ փողոցը հատելիս վթար է տեղի ունեցել, կենդանին ստացել է վնասվածք, և, բնականաբար, դժվարությամբ է սկսել շարժվել և Կենդանաբանական այգու տնօրենին հաջողվել է բռնել նրան։ Նրան բռնելուց հետո թմրեցրել են և տեղափոխել այստեղ, հետազոտելուց պարզվել է, որ հետին վերջույթների վնասվածք ունի, հաջորդ օրը բժիշկը նորից հետազոտել է, իսկ արդեն գտնելու 2-րդ օրը կենդանուն սատկած են գտել»,-պատմեց Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը։ 

Աբրահամյանը նշեց՝ բողոքողների պահանջների որոշ մասի հետ համամիտ են, քանի որ այգում կան որոշակի խնդիրներ, սակայն նկատեց նաև՝ Ռուբեն Խաչատրյանի՝ տնօրեն նշանակվելուց հետո տասնյակ տարիներով կուտակված խնդիրները փուլ առ փուլ լուծում են ստանում։

Սոնա Հարությունյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ)
Ամենադիտված