Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Իսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Աբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Իրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ) 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Հրազենից զինվոր է մահացել . Ճապոնիան պահանջ է ներկայացրել ՌԴ-ին (տեսանյութ) 

Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվեն

Քաղաքական

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանդեպ հակակրանքը գնալով մեծ թափ է ստանում: Շատերի համար անսպասելի էր այն, թե ինչպես կարող էր Գասպարյանը ընտրությունների ժամանակ հավաքել ձայների ճնշող մեծամասնությունը և ստանձնել քաղաքապետի պաշտոնը:

Էջմիածնի բնակիչ՝ իրավաբան, «Կարինե» գեղեցկության սրահի սեփականատեր Կարինե Մարտիրոսյանը մի շարք ուշագրավ տեղեկություններ հայտնեց ԼՈՒՐԵՐ.com-ին՝ հավելելով, որ տոներից հետո բողոքի մեծ ալիք է սկսվելու ընդդեմ Գասպարյանի:

«Ոչ մեկս չհասկացանք, թե ինչպես քնեցինք ու արթնացանք՝ Դիանա Գասպարյանին նշանակեցին մեզ քաղաքապետ (այն ժամանակ՝ ԺՊ,-խմբ): Նա անգամ չգիտի, թե տարրական հարգանքն ինչ բան է, մեծերի հետ խոսել չգիտի, ինչպե՞ս կարող է քաղաք ղեկավարել: Փաշինյանն ո՞ւմ է հարցրել, որ նրան նշանակել է նախ ԺՊ, այնուհետև նաև հովանավորել քաղաքապետի պաշտոնն ստանձնելու համար: Նա մեր քաղաքին հարիր չէ»,-ասում է Կարինե Մարտիրոսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Դիանա Գասպարյանը վատ է վերաբերվում քաղաքացիներին ընդունելության ժամանակ. «Մի օր ինձ ծանոթ կնոջ հետ գնացել էինք ընդունելության, այդ կինը մտավ և ասաց՝ ողջույն, բալա ջան, Դիանան անմակարդակի նման նրան ասաց՝ ես քեզ ի՞նչ բալա, հարգանքով խոսիր: Սա քաղաքապետի հետ խոսելու ձև է՞»:

Պարզվում է՝ Կարինե Մարտիրոսյան-Դիանա Գասպարյան հանդիպումը ևս այնքան էլ հարթ ու հաճելի չի եղել, Մարտիրոսյանը մանրամասնում է, որ իր այցի ողջ ընթացքում քաղաքապետը «մտած է եղել» հեռախոսի մեջ և նույնիսկ չի էլ լսել նրա խնդիրը՝ բարեգործական ծրագրերի հետ կապված:

«Ես միշտ փորձել եմ հետաքրքրվել քաղաքացիների խնդիրներով և անընդհատ բարձրաձայնել եմ դրանք բոլոր օղակներով, Դիանա Գասպարյանն ինձ արդեն լավ ճանաչում է, անգամ ֆեյսբուքյան իր էջում իմ մասով գրառում էր կատարել և նշել էր, որ դատի է տալու, դրանից հետո ես գնացել եմ քաղաքապետարան, որպեսզի նրան տեսնելուն պես՝ բացատրություն պահանջեմ, սակայն նա հենց ինձ տեսավ՝ այնպես փախավ, ոնց որ նապաստակը գայլ տեսած լիներ: Տոներից հետո էնպիսի փաստեր ենք ներկայացնելու Փաշինյանին, որոնք շոկի են ենթարկելու բոլորին»,-մանրամասնեց Կարինե Մարտիրոսյանը և հավելեց՝ հարյուրավոր համախոհների հետ ակցիա է կազմակերպելու:

Մեր զրուցակիցը նկատեց, որ իր խոսքերից ոչ մեկն օդից չեն և փաստերով են, իսկ դրանք կներկայացվեն առաջիկայում. «Մարդիկ դեմ են և չեն ընդունում նրան: Եթե Փաշինյանը Մանվելին ու մյուսներին հանեց, դա չի նշանակում, որ կարող է տգետ կադրերին որտեղ ուզի՝ նշանակի: Էջմիածինը չգիտեմ՝ ում ձեռքն է տվել»:

Արմինե Միքայելյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակըԲժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռումՍևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. ՈւկրաինաԻրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ)1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Պրոդյուսերը գնահատել է Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունըԱՄՆ-ում վառելիքի գները նոր ռեկորդի են հասելՀրազենից զինվոր է մահացել . Ճապոնիան պահանջ է ներկայացրել ՌԴ-ին (տեսանյութ) Ուկրաինական անօդաչուների հարվածից հետո Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը դադարեցրել է աշխատանքըՌոտերդամի նավահանգստում պայթյուն է որոտացել․ առնվազն 1 մարդ է զոհվել, մի քանիսը տուժել են Փորձագետները կտրուկ բարձրացրել են նավթի գնի կանխատեսումը․ ինչ է սպասվում 2026-ինԱՄՆ-ի նահանգներից մեկում վտանգավոր որդերի տարածման մասին են ահազանգելՌուսաստանը նշել է՝ որ պարագայում կվերսկսի Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը նշանակվել է այսօր Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհինԱննորմալ շոգը Ֆրանսիայի տնտեսությանը մինչև 15 մլրդ եվրոյի վնաս կհասցնի Բժիշկը պարզաբանել է՝ որն է ավելի օգտակար՝ ձմերո՞ւկը, թե՞ սեխըՈւկրաինայում նշել են «Բանդերոլ» հրթիռի վտանգավոր առանձնահատկությունըԱրաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար ԱՄՆ-ում աշխատանքի դիմորդին խնդրել են Կիմ Չեն Ընին «գեր և տգեղ խոզ» անվանելԵվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդրի առաջ է կանգնելԲելառուսը խստացրել է թղթի թափոնների և ապակու արտահանման վերահսկողությունըՀանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Աննա Սեդոկովայի՝ առանց ֆիլտրերի տեսանյութը բուռն քննադատության է արժանացելՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Սննդաբանը բացահայտել է առողջությունը պահպանելու սննդակարգի պարզ սկզբունքըԲռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) Ռուսաստանը Ճապոնիային․ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի մաս են, և դա կասկածի ենթակա չէՄոսկվայում արձագանքել են Կուրիլների հարցով Ճապոնիայի կոշտ դիրքորոշմանըFord-ը Lincoln-ի որոշ մոդելների արտադրությունը Չինաստանից կտեղափոխի ԱՄՆՀայաստանի գյուղմթերքի՝ ռուսական շուկա մատակարարման հարցը քննարկվել է ԱլմաթիումՀնդկաստանը Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման առաջարկ է արելՎրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. ՄանրամասներԱՄՆ-ում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործերով հետապնդումները նվազել ենԲացահայտվել է առցանց բանկային հաշիվները կոտրելու նոր խարդախության սխեմաԷտնա հրաբխի ակտիվության պատճառով Իտալիայի զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է հասնել 24 մլն եվրոյիՄենք TRIPP-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք թուրքերի հետ բանակցել
Ամենադիտված